Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Carrefour հիպերմարկետների ցանցերի Հայաստան մուտք գործելու համար խոչընդոտները կարող են անդրադառնալ երկրի վարկանիշի վրա. թերթ

13.02.2013, 11:03
Carrefour հիպերմարկետների ցանցի` հայկական շուկա մուտք գործելու հետ կապված խոչընդոտները կարող են ծանր հետևանքներ թողնել երկրի վարկանիշի վրա, գրում է «Հայկական ժամանակ» թերթը` հղում անելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների սեփական աղբյուրներին։
Carrefour հիպերմարկետների ցանցերի Հայաստան մուտք գործելու համար խոչընդոտները կարող են անդրադառնալ երկրի վարկանիշի վրա. թերթ
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Carrefour հիպերմարկետների ցանցի` հայկական շուկա մուտք գործելու հետ կապված խոչընդոտները կարող են ծանր հետևանքներ թողնել երկրի վարկանիշի վրա, գրում է «Հայկական ժամանակ» թերթը` հղում անելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների սեփական աղբյուրներին։

 «Մասնավորապես, Հայաստանի դիրքը Doing business սանդղակում կարող է մի քանի տասնյակ միավորով հետ ընկնել` Carrefour մուտքը հայկական շուկա խոչընդոտելու պատճառով։ Ըստ որոշ հաշվարկների` ներկայիս 32–րդ հորիզոնականի փոխարեն Հայաստանը այդ խոչընդոտների պատճառով կարող է հայտնվել 5 կամ 6–րդ տասնյակում»,– գրում է թերթը։

Պարբերականը հարց է ուղղել  Carrefour–ի կենտրոնական գրասենյակին, սակայն կարճ և ստանդարտ պատասխանից հասկանալի է դառնում, որ իրավիճակը դեռ չափազանց անորոշ է։

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը` հղում անելով սեփական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ռուս գործարար և «Dalma Garden Mall»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է Carrefour հիպերմարկետի հայտնի ֆրանսիական ցանցի հետ պայմանագրի գործողությունը։ Թերթը տեղեկացրել էր, որ գործարարի նման որոշման վրա ազդեցություն են ունեցել Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծող Սամվել Ալեքսանյանի ակտիվ գործողությունները, որի բիզնեսին իրոք կարող էր խանգարել հանրապետությունում  հայտնվելը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ասաց, որ ՀՀ կառավարությունը կանի հնարավորինը, որպեսզի Carrefour հիպերմարկետների ֆրանսիական ցանցը մուտք գործի հայկական շուկա, քանի որ Հայաստանը չափազանց շահագրգռված է դրանում։

Մեկնաբանելով որոշ ԶԼՄ–ներում տարածված` Սամվել Կարապետյանի կողմից ընկերության հետ պայմանագրի գործողության դադարեցման մասին խոսակցությունները, Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ըստ ընկերության ներկայացուցիչների` կողմերը ոչ թե պայմանագիր, այլ հուշագիր են ստորագրել մտադրությունների մասին, որոնց շուրջ որոշակի տարաձայնություններ են առաջացել։

Carrefour SA մանրածախ առևտրով զբաղվող ֆրանսիական ընկերությունը` համանուն մանրածախ ցանցի օպերատորը, որը մեծությամբ երկրորդն է աշխարհում ամերիկյան Wal-Mart–ից հետո, հիմնվել է 1957 թվականին, երբ Ֆրանսիայի արևելքում գտնվող Անսի քաղաքում, ճանապարհների խաչմերուկում բացվեց այդ անվանումով առաջին խանութը։

1963 թվականին ընկերությունը Փարիզում բացեց աշխարհում առաջին հիպերմարկետը։ Ընկերության գործունեության աշխարհագրությունը բավականին լայն է` Carrefour–ին է պատկանում Եվրոպայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում գտնվող 15.1 հազար խանութներ։ Ընկերության անձնակազմի ընդհանուր թիվը գերազանցում է 400 հազարը։

Աշխարհում մեծությամբ երկրորդ ռիթեյլերի` Carrefour Խմբի զուտ հասույթը 2011 թվականին կազմել է 371 միլիոն եվրո։ -0-