Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

«Արմավիան» սկսել է վճարել ուղևորներին ձեռք բերած տոմսերի համար. ընկերության տնօրեն

11.04.2013, 19:37
«Արմավիա» ավիաընկերությունից ավելի վաղ տոմսեր ձեռք բերած ուղևորներին վճարելու ընթացակարգն է սկսվել հինգշաբթի, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ընկերության տնօրեն Նորայր Բելույանը։
«Արմավիան» սկսել է վճարել ուղևորներին ձեռք բերած տոմսերի համար. ընկերության տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Արմավիա» ավիաընկերությունից ավելի վաղ տոմսեր ձեռք բերած ուղևորներին վճարելու ընթացակարգն է սկսվել հինգշաբթի, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ընկերության տնօրեն Նորայր Բելույանը։

Նա միաժամանակ չհայտնեց, թե որքան մարդ է արդեն դիմել փոխհատուցման համար, և չնշեց, թե որքան կտևի գործընթացը։

«Մենք կաշխատենք, որ ամեն ինչ հնարավորինս արագ կատարվի»,– ասաց Բելույանը։

«ԱՌԿԱ» գործակալությանը չհաջողվեց կապվել ազգային ավիափոխադրողի գլխավոր ավիադրամարկղի հետ և ճշտել փոխհատուցում ստանալու համար դիմած ուղևորների թիվը։

Ավելի վաղ ավիաընկերությունը հայտարարել էր ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթացի մեկնարկի մասին։ -0-