Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Արմավիան շարունակում է մարել աշխատակիցների պարտքերը

28.08.2013, 19:22
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը, շարունակում է մարել աշխատակիցների պարտքերը, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Արմավիան շարունակում է մարել աշխատակիցների պարտքերը
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը, շարունակում է մարել աշխատակիցների պարտքերը, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

«Յոթ բորտուղեկցորդուհիներ աշխատավարձ կստանան փետրվարին կատարած աշխատանքի, իսկ 24-ն էլ` մարտին կատարած աշխատանքի դիմաց։ Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին փետրվարի աշխատավարձն են ստացել 16 բորտուղեկցորդուհիներ, ավելի վաղ` ևս 22-ը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Պարտքերի և վճարված գումարների ծավալը չի նշվում։

Ընկերությունը խոստանում է մի քանի օրվա ընթացքում վճարել բորտուղեկցորդուհիների պարտքերը։-0-