Рейтинг@Mail.ru
2026 թ. մարտի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

«ԱՌԿԱ» գործակալությունը երկրորդ տարին անընդմեջ դարձել է Doing Digital ֆորումի մեդիագործընկերը

19.03.2026, 14:20
Երևանում ապրիլի 8-ին արդեն չորրորդ տարին անընդմեջ կկայանա թվային տնտեսության ու ֆինանսական տեխնոլոգիաների թիվ մեկ միջոցառումը՝ Doing Digital Forum-ը
«ԱՌԿԱ»  գործակալությունը երկրորդ տարին անընդմեջ դարձել է Doing Digital ֆորումի մեդիագործընկերը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը երկրորդ տարին անընդմեջ դարձել է Doing Digital (DDF) ֆորումի մեդիագործընկերը:

Երևանում ապրիլի 8-ին արդեն չորրորդ տարին անընդմեջ կկայանա թվային տնտեսության ու ֆինանսական տեխնոլոգիաների թիվ մեկ միջոցառումը՝ Doing Digital Forum-ը (DDF)։

Այն կհամախմբի ոլորտի տեղական ու միջազգային առաջատար փորձագետներին, բիզնեսի ներկայացուցիչներին և պետական հատվածի պատասխանատուներին՝ «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո։

«Doing Digital-ը կարևոր հարթակ է թվային տնտեսության ապագայի, ֆինանսական տեխնոլոգիաների և բիզնեսի զարգացման նոր մոդելների շուրջ բովանդակային զրույցի համար: «ԱՌԿԱ» գործակալության համար որպես մեդիագործընկեր մասնակցությունը հնարավորություն է լինել այն գործընթացների մասնագիտական քննարկումների կենտրոնում, որոնք ազդում են Հայաստանի տնտեսական օրակարգի վրա: Մենք հատկապես արժեքավոր ենք համարում, որ ֆորումը համախմբում է միջազգային և տեղական փորձագետներին, բիզնեսը և պետական հատվածը գործնական գաղափարների ու լուծումների շուրջ», - նշել է «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը, որը հիմնադրվել է 1996 թվականին, դասվում է Հայաստանի առանցքային գործարար լրատվամիջոցների շարքին և երկար տարիներ մնում է տեղեկատվության հեղինակավոր աղբյուր մասնագիտական և փորձագիտական հանրույթի համար:

Գործակալությունը լուսաբանում է տնտեսության, ֆինանսների, բանկային ոլորտի, կապիտալի շուկայի, կորպորատիվ գործունեության, ՏՏ-ի, էներգետիկայի և զբոսաշրջության հարցերը՝ համադրելով օպերատիվ լրահոսը վերլուծության և ոլորտային փորձաքննության հետ:

«ԱՌԿԱ»-ն զարգացնում է նաև Armbanks.am և Arkatelcom.am մասնագիտացված հարթակները, ինչը թույլ է տալիս ընդգրկել Հայաստանի ֆինանսական և տեխնոլոգիական շուկայի կարևորագույն հատվածները։

Arka.am կայքը երկրի առավել մեջբերվող տնտեսական աղբյուրների թվում է: