Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Արդշինբանկը երկարաձգել է թվային քարտի 1 դրամով տրամադրման ակցիան

06.12.2022, 15:03
Թվային քարտերը թողարկվում են առցանց և կարելի է պատվիրել մոբայլ հավելվածի միջոցով՝ առանց բանկ այցելելու
Արդշինբանկը երկարաձգել է թվային քարտի 1 դրամով տրամադրման ակցիան

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արդշինբանկը մինչև դեկտեմբերի 17-ը երկարաձգել է Visa Digital վճարային քարտի տրամադրման ակցիան։ Մինչ այս ամսաթիվը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները կարող են պատվիրել թվային քարտը Արդշինբանկ մոբայլ հավելվածից ընդամենը 1 ՀՀ դրամով, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ թվային քարտերը թողարկվում են առցանց և կարելի է պատվիրել մոբայլ հավելվածի միջոցով՝ առանց բանկ այցելելու:

Արդշինբանկի Visa Digital քարտը հասանելի է 3 արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո և քարտապաններին հնարավորություն է տալիս.

  • Կատարել առցանց վճարումներ
  • Կցել քարտը ArdshinPay-ին, Apple Pay-ին կամ Google Pay-ին և կատարել անհպում վճարումներ անմիջապես հեռախոսով բոլոր POS տերմինալներում, որոնք ընդունում են անհպում վճարումներ։
  • Կատարել ցանկացած բանկային գործառնություն, բացառությամբ կանխիկացման. գումար փոխանցել ձեր հաշիվների միջև կամ այլ հաճախորդների ընթացիկ և քարտային հաշիվներին, համալրել ավանդը, վճարել կոմունալ վճարումները, գույքահարկը, տուգանքները և պետական այլ վճարումները:
  • Օգտվե՛ք Visa Gold քարտապաններին հասանելի բոլոր արտոնություններից, զեղչերից և կանխիկացումներից:

Թվային քարտերի սպասարկման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: Արդշինբանկ մոբայլ հավելվածը կարող եք ներբեռնել այս հղմամբ՝ iOS | Android

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-