Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Արդշինբանկի vPOS հաճախորդներն արդեն ընդունում են ակնթարթային վճարումներ Apple Pay-ով

18.07.2025, 19:34
Արդշինբանկի vPOS հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց առցանց վաճառքի կետերում ակտիվացնելու ակնթարթային վճարումները Apple Pay-ի միջոցով
Արդշինբանկի vPOS հաճախորդներն արդեն ընդունում են  ակնթարթային վճարումներ Apple Pay-ով

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./ԱՌԿԱ/. Արդշինբանկի vPOS հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց առցանց վաճառքի կետերում ակտիվացնելու ակնթարթային վճարումները Apple Pay-ի միջոցով: Նոր ծառայությունը հնարավոր է դարձել Arca ազգային վճարային համակարգի շնորհիվ և բանկի մասնագետների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արդշինբանկի մամուլի ծառայությունից։

Այսօր արդեն բանկի հաճախորդ UCom ընկերությունը հաջողությամբ կիրառում է Apple Pay-ով վճարումներ ընդունելու ծառայությունն իր հավելվածում: Բանկը պատրաստ է տրամադրել այս ծառայությունն իր բոլոր իրավաբանական անձ և անհատ ձեռներեց հաճախորդներին, ովքեր օգտագործում են vPOS:

Ֆիզիկական անձանց համար այսօր սովորական երևույթ է առցանց գնումների կամ ծառայությունների համար Apple Pay-ով վճարում կատարելը, ընդ որում թե՛ հեռախոսի, թե՛ ժամացույցի և թե՛ պլանշետի միջոցով, բոլոր այն կայքերում և հավելվածներում, որտեղ առկա է առցանց վճարման հնարավորությունը: Նշենք, որ Արդշինբանկի հաճախորդների համար ծառայությունը հասանելի է 2022 թվականի հունվարից:

Apple Pay-ով վճարումներ կատարելու ծառայությունը հարմարավետ է դարձնում առցանց գնումների գործընթացը. կարիք չկա լրացնելու վճարային քարտի տվյալները, նույնականացումն իրականացվում է Face ID-ի, Touch ID-ի կամ գաղտնաբառի կիրառության միջոցով, ինչը բարձրացնում է ֆինանսական գործարքների անվտանգությունը և խնայում ժամանակը:

 Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: