Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Անվճար թվային քարտեր՝ acba digital -ի միջոցով

22.12.2022, 17:37
Հայաստանում առաջինը թվային քարտեր թողարկած Ակբա բանկը հնարավորություն է ընձեռում acba digital-ի միջոցով 24/7 ռեժիմով մինչև 28.02.2023թ. անվճար պատվիրել մեկ Visa Digital քարտ
Անվճար թվային քարտեր՝ acba digital -ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում առաջինը թվային քարտեր թողարկած Ակբա բանկը հնարավորություն է ընձեռում acba digital-ի միջոցով 24/7 ռեժիմով մինչև 28.02.2023թ. անվճար պատվիրել մեկ Visa Digital քարտ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։ 

Բացի օնլայն վճարումներից, բանկի թվային քարտերը հնարավոր է օգտագործել նաև իրական միջավայրում՝ վերջինս կցելով Apple Pay և Google Pay դրամապանակներին: 

Ակբան նաև առաջինն է ու դեռևս միակն է Հայաստանում, որ հաճախորդներին հնարավորություն է տալիս փոխել թվային քարտի դիզայնը՝ ընտրելով acba digital համակարգում առաջարկվող ավելի քան 30 դիզայններից որևէ մեկը։ 

Acba digital հավելվածը հնարավոր է ներբեռնել այս հղմամբ:

Ավելին կարող եք իմանալ հետևյալ հղմամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-