Ամերիաբանկը ներկայացված է Los Angeles Times-ի «Armenia Report 2026» զեկույցում
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը ներկայացված է «Armenia Reports 2026» զեկույցում, որը պատրաստվել է Impact Reports-ի կողմից և հրապարակվել Los Angeles Times-ում։
Ամերիաբանկի գործունեության և դրա դերի լրագրողական ակնարկ Հայաստանի տնտեսությունում։
Աշխարհի տարբեր ծայրերից անհատներն ու բիզնեսները միշտ ողջունելի հաճախորդներ են
Ամերիաբանկը կարողանում է բավականաչափ հաճախորդակենտրոն լինել՝ անհատականացված սպասարկում ապահովելու և բավականաչափ հզոր՝ շուկայում լուրջ կշիռ ունենալու համար ։
Այն ունիվերսալ բանկ է, որն առաջարկում է ֆինանսական ծառայությունների համապարփակ փաթեթ։
Ամերիաբանկն արդյունավետ ծառայություններ է մատուցում թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ խոշոր բիզնեսներին՝ առաջնորդվելով բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքով:
Քանի որ Հայաստանում հաղորդակցությունները վերաբացվում են, և ներդրողների վստահությունն աճում է, Ամերիաբանկը կարևոր դեր է ստանձնում երկրի ֆինանսական փոխակերպման գործում։ Արտակ Հանեսյանի ղեկավարությամբ բանկը վերածվել է հենասյունային կառույցի, որը համատեղում է մեծ մասշտաբներն ու նորարարությունը։
Ամերիաբանկը մշտապես առանձնացել է շուկայում՝ վերաիմաստավորելով բանկային գործի մշակույթը Հայաստանում
«Ամերիաբանկը պարզապես բիզնես չէ, այն մարդկանց շուրջ կառուցված միջավայր է», - նշում է պարոն Հանեսյանը։
Բանկն առաջինն էր, որ ներդրեց իրապես հաճախորդամետ մոդել՝ հիմնված անհատականացման և երկարատև փոխհարաբերությունների վրա։
«Անհատականացման առումով մենք գործում ենք «բուտիկ» բանկի սկզբունքով, բայց ունիվերսալ բանկի մասշտաբայնությամբ և հասանելիությամբ՝ սպասարկելով կորպորատիվ և մանրածախ հաճախորդների, ներդրողների և հանրության լայն շերտերի», - ասում է նա։
Այսօր հաճախորդների գործարքների 99%-ը կատարվում է մասնաճյուղերից դուրս, օնլայն բանկինգի օգտագործման ցուցանիշը կազմել է 80%: Հայաստանի` բանկային ծառայություններից օգտվող բնակչության 30%-ից ավելին օգտվում է Ամերիաբանկի ծառայություններից՝ չնայած այն հանգամանքին, որ հաստատությունն ամբողջ երկրի տարածքում ունի ընդամենը 28 մասնաճյուղ։
MyAmeria, MyHome, MyCar և MyInvest հարթակները թույլ են տալիս ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ հաճախորդներին և Սփյուռքին անխափան կերպով օգտվել բանկային ծառայություններից, ստանալ վարկավորում, կատարել ներդրումային և անշարժ գույքի գործարքներ։
ՓՄՁ-ների համար բանկը ստեղծել է ամբողջությամբ թվային էկոհամակարգ, որը թույլ է տալիս ընկերություններին գրանցվել, հաշիվներ բացել և ստանալ օնլայն սքորինգային վարկեր։ «Մրցակցության հիմքում մենք դրել ենք ոչ թե ֆինանսավորման պայմանները, այլ որակն ու սպասարկումը», - նշում է Արտակ Հանեսյանը։
Հատուկ ուշադրություն է դարձվում նաև կին ձեռներեցներին. վերջին 12 ամիսների ընթացքում բանկը կնքել է մոտ 800 միլիոն ԱՄՆ դոլարի գործարքներ, և այս գումարի զգալի մասը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների և ՓՄՁ-ների ֆինանսավորմանը։
«Կանանց կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերություններին բնորոշ են պատասխանատվության բարձր մակարդակն ու թափանցիկությունը, և մեզ համար իրապես մեծ հաճույք է նրանց հետ համագործակցելը»:
Մասշտաբը՝ որպես զարգացման գրավական
Ամերիաբանկի մասշտաբը թույլ է տալիս ֆինանսավորել Հայաստանում իրականացվող ամենահավակնոտ նախաձեռնությունները։ Մոտ 4.5 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելով և երկրի 1000 խոշորագույն հարկատուներից մոտ 80%-ի հետ գործընկերային հարաբերություններով՝ բանկը դարձել է ենթակառուցվածքների, էներգետիկայի (այդ թվում՝ վերականգնվող էներգիայի), տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտների ֆինանսավորման առաջատարը։ Հայաստանի նշանակալի նախագծերից շատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն ֆինանսավորվում են Ամերիաբանկի կողմից, ինչն ընդգծում է դոլարային բազմամիլիոն ներդրումներ կատարելու վերջինիս կարողությունը։
Ներդրողների և Սփյուռքի համար Ամերիաբանկը վստահելի հարթակ է։ Իր ներդրումային բանկինգի, իրավաբանական և խորհրդատվական կարողությունների շնորհիվ բանկը տրամադրում է գործարքների իրականացման համապարփակ աջակցություն՝ նախնական հետաքրքրվածությունից մինչև իրագործման փուլ։
Սփյուռքի հաճախորդները, մասնավորապես Կալիֆոռնիայում բնակվողները, կարող են հեռավար եղանակով հաշիվներ բացել, ստանալ անհատականացված պայմաններով հիփոթեքային վարկեր և կատարել ներդրումներ՝ մշտապես կապված մնալով Հայաստանի հետ։ Հայաստանը պատրաստ է դառնալ տարածաշրջանային կենտրոն, իսկ Ամերիաբանկը նպաստում է այդ խոստման իրագործմանը։