Рейтинг@Mail.ru
USD
376.47
EUR
434.9
RUB
4.757
GEL
139.93
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Ամերիաբանկը IFC-ի կողմից ճանաչվել է GTFP լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում

02.04.2026, 20:15
Մրցանակը շնորհվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2026 թվականի մրցանակաբաշխության ժամանակ
Ամերիաբանկը IFC-ի կողմից ճանաչվել է GTFP լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլ․/ԱՌԿԱ/․ Ամերիաբանկը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից ճանաչվել է Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում: Մրցանակը շնորհվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2026 թվականի մրցանակաբաշխության ժամանակ։

Մրցանակաբաշխությունը կայացել է IFC-ի` միջազգային առևտրային գործընկերների 9-րդ համաժողովի շրջանակում: Եռօրյա միջոցառմանը փորձագիտական քննարկումների և մասնագիտական շփման նպատակով Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում էին հավաքվել IFC-ի գործընկեր կառույցներից ավելի քան 400 պատվիրակներ շուրջ 50 երկրից։

GTFP-ն IFC-ի առևտրի ֆինանսավորման առաջատար ծրագիրն է, որը վերջին երկու տասնամյակի ընթացքում աջակցել է 200,000 ընկերության՝ իրականացնելով 130 միլիարդ դոլարի առևտրի ֆինանսավորում։ Այն զարգացող շուկաների տեղական ֆինանսական հաստատություններին հնարավորություն է տալիս ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը և նվազեցնել դրամական միջոցների գրավի պահանջները խոշոր միջազգային բանկերի հետ համագործակցության շնորհիվ։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: