Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ամերիաբանկն ընդլայնում է ինտերնետային առևտրի զարգացման հնարավարությունները

25.09.2015, 18:52
Ամերիաբանկի vPOS ծրագիրը հնարավորություն է ընձեռում իրականացնել շուրջօրյա վաճառքներ և ձեռք բերել հաճախորդներ աշխարհի տարբեր վայրերից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Ամերիաբանկն ընդլայնում է ինտերնետային առևտրի զարգացման հնարավարությունները
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի vPOS ծրագիրը հնարավորություն է ընձեռում իրականացնել շուրջօրյա վաճառքներ և ձեռք բերել հաճախորդներ աշխարհի տարբեր վայրերից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Ամերիաբանկի կողմից առաջարկվող էքվայրինգի ծառայությունը մեծ արձագանք է ստացել բոլոր այն ընկերությունների շրջանում, որոնք ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսն ինտերնետ միջավայրում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բանկն առաջարկում է ծրագրային ամբողջական, պատրաստի լուծում, ինչն ազատում է ծրագրավորման, կարգաբերման բարդ և ժամանակատար խնդիրներից: Ծրագիրը տեղադրվում է անվճար և շատ սեղմ ժամկետում:

Մամուլի ծառայությունը նաև նշում է, որ հետագա ծրագրային անհրաժեշտ թարմացումները իրականացնում է բանկը, ինչը հաճախորդներին թույլ է տալիս խուսափել ծրագրավորման հետ կապված հետագա սպասարկումից:

Ամերիաբանկի vPOS ծրագրից օգտվելու հնարավորությունները և ծրագրի առավելությունները ներկայացնում է Ամերիաբանկի Վճարային քարտերի սպասարկման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը։

Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: -0-