Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մայիսի 24-27-ն անվճար բիզնես-դասընթացներ կանցկացնի ՓՄՁ ներկայացուցիչների համար

18.05.2016, 17:35
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մայիսի 24-27-ն իրականացնելու է հերթական անվճար բիզնես-դասընթացները ՓՄՁ ներկայացուցիչների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:  
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մայիսի 24-27-ն անվճար բիզնես-դասընթացներ կանցկացնի ՓՄՁ ներկայացուցիչների համար

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մայիսի 24-27-ն իրականացնելու է հերթական անվճար բիզնես-դասընթացները ՓՄՁ ներկայացուցիչների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը: 

Շարունակելով աջակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իրականացնում է անվճար բիզնես-դասընթացներ ՓՄՁ ներկայացուցիչների համար: 

Բանկի կողմից իրականացվող ծրագիրը ներառում է բիզնեսի զարգացման բոլոր փուլերում առանցքային համարվող հինգ տարբեր թեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: 

Դասընթացների ցանկը շուտով կհամալրվի գործընկերների համար օգտակար այլ թեմաներով:

    Դասընթացները հասանելի են բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, ովքեր մասնակցության ցանկություն կհայտնեն՝ անկախ նրանից՝ նրանք հանդիսանում են բանկի հաճախորդ, թե ոչ:

Բիզնես-դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ ՝  010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևան քաղաքում գտնվող ցանկացած մասնաճյուղ:​

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-