Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

ԱԳՆ շենքի վաճառքի աճուրդը չի կայացել գնորդների բացակայության պատճառով

05.03.2013, 13:26
ԱԳՆ շենքի վաճառքի աճուրդը, որը նախատեսված էր երեքշաբթի, չի կայացել գնորդների բացակայության պատճառով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանը։
ԱԳՆ շենքի վաճառքի աճուրդը չի կայացել գնորդների բացակայության պատճառով
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԳՆ շենքի վաճառքի աճուրդը, որը նախատեսված էր երեքշաբթի, չի կայացել գնորդների բացակայության պատճառով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանը։

Աճուրդի մեկնարկային գինը 51 270 840 ԱՄՆ-ի  դոլարին համարժեք ՀՀ դրամ է` ԿԲ կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

«Հետաքրքրությունը մեծ էր, սակայն գնորդները չներկայացան աճուրդին։ Այսպիսով` «Տանգո» ընկերության հետ ունեցած պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ»,– ասաց Սարգսյանը։

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 4-ին որոշում էր ընդունել Երևանի Հանրապետության Հրապարակում տեղակայված N2 Կառավարության տունը 51,271 մլն դոլարով արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին վաճառելու մասին: Սպասվում էր, որ ԱԳՆ–ի տեղում կհայտնվի Kempinski խմբի հնգաստղանի հյուրանոց։

Ավելի ուշ, հաշվի առնելով, թե հանրային ինչպիսի ուշադրություն է ստացել այս գործարքը, որոշում կայացվեց մրցույթ անցկացնել հասարակության համար թափանցիկություն ապահովելու նպատակով։
Սարգսյանը հստակեցրեց, որ պայմանավորվածության համաձայն, եթե շենքը աճուրդում չվաճառվի, ՀՀ կառավարությունը պայմանագիր կկնքի «Տանգո» ընկերության հետ։

Սարգսյանը խոստացավ ավելի ուշ հայտնել, թե պայմանագրում ինչ ժամկետներ ու մանրամասներ են նշված։

ՀՀ ԱԳՆ շենքը կառուցվել է XX դարի 40–ական թվականներին, ընդհանուր մակերեսը  14 241,9 քառակուսի մետր է։

Էդուարդո Էռնեկյանին է պատկանում «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որը շահագործում է «Զվարթնոց» երևանյան օդանավակայանը: Ձեռնարկատերը Հայաստանում խոշոր նախագծեր է իրականացնում գյուղատնտեսության բնագավառում, նրան է պատկանում նաև հայկական «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն: -0