Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով Հայաստան է հասել 22 վագոն բենզինով բեռնված գնացքը

Այսօր, 16:24
Վառելիքը գնվել է Ադրբեջանից: Բեռը պատկանում է մասնավոր երկու ընկերությունների: Ընդհանուր 1218 տոննա A95 տեսակի պրեմիում ավտոբենզին է
Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով Հայաստան է հասել 22 վագոն բենզինով բեռնված գնացքը

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 19-ին Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով Հայաստան է հասել 22 վագոն բենզինով բեռնված գնացքը, հայտնում է «Առաջին լրատվականը»։

Դա հնարավոր է դարձել բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման արդյունքում: 

Այս պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 28-ին Գաբալայում ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ: 

Վառելիքը գնվել է Ադրբեջանից: Բեռը պատկանում է մասնավոր երկու ընկերությունների: Ընդհանուր 1218 տոննա A95 տեսակի պրեմիում ավտոբենզին է: 

Ադրբեջանից Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումները հնարավոր են դարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունների, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի շնորհիվ:

Ավելի վաղ Ադրբեջանի տարածքով ռուսական և ղազախական ցորենով բեռնված գնացքներ էին ժամանել Հայաստան: