Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ստացե՛ք և կատարե՛ք Յունիստրիմ դրամական փոխանցումներ UNIMobile հավելվածում

08.04.2022, 11:32
Հավելվածը հնարավորություն է տալիս ուղարկել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ՝  առանց բանկ այցելելու
Ստացե՛ք և կատարե՛ք Յունիստրիմ դրամական փոխանցումներ UNIMobile հավելվածում

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./ԱՌԿԱ/. Յունիբանկի UNIMobile հավելվածում ամենապահանջված ծառայություններից մեկը՝ Յունիստրիմ դրամական փոխանցումներն են: Հավելվածը հնարավորություն է տալիս ուղարկել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ՝  առանց բանկ այցելելու, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:
 
Դրամական փոխանցում ուղարկելու համար մուտք գործեք հավելվածի «Յունիստրիմ դրամական փոխանցումներ» բաժին և նշեք երկիրը, ստացողի անուն, ազգանունը, գումարի չափը, արժույթը և հաշվեհամարը, որից ցանկանում եք գումար ուղարկել:
 
Դրամական փոխանցում ստացողը կարող է ընտրել հաշվեհամարը, որին ցանկանում է գումար ստանալ: Դրա համար ընդամենը պետք է նշել կոդը, գումարի չափը, արժույթը և հաշվեհամարը: Եթե ​​փոխանցման արժույթը տարբերվում է ընտրված հաշվի արժույթից, ապա միջոցները փոխարկվում են ներկա պահին Յունիբանկում գործող փոխարժեքով:
 
UNIMobile հավելվածը կարելի է ներբեռնել  App Store-ից  կամ Google Play-ից և անցնել օնլայն գրանցում: UNIMobile  հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։–0–