Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Յունիբանկը Մոսկվայում կմասնակցի «SKYSERVICE-2019» ֆորումին

23.04.2019, 16:48
Ապրիլի 24-25-ը Մոսկվայում կանցկացվի «SKYSERVICE 2019» 4-րդ միջազգային ֆորումը:
Յունիբանկը Մոսկվայում կմասնակցի «SKYSERVICE-2019» ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 24-25-ը Մոսկվայում կանցկացվի «SKYSERVICE 2019» 4-րդ միջազգային ֆորումը, որում Յունիբանկը կներկայացնի Private Banking ուղղությունը: Յունիբանկ Privé –ն VIP հաճախորդներին առաջարկում է կապիտալի կառավարում և ֆինանսական պլանավորում: Բանկի մասնագետները լիակատար աջակցություն կցուցաբերեն ոչ միայն ֆինանսական հարցերում, այլև կմատուցեն Lifestyle Management ծառայությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:  

Յունիբանկն ակտիվ զարգացնում է Private Banking  ուղղությունը և ավելացնում է հաճախորդների թիվն ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում և Եվրոպայում: Նշվում է, որ VIP հաճախորդների հետ աշխատում է անհատական մենեջեր, ով կօգնի ձևավորել ավանդներից, պարտատոմսերից և բաժնետոմսերից բաղկացած ներդրումային պորտֆել:  Մինչև 2019թ. մայիսի 1-ը սպասարկման համար Յունիբանկ Privé-ն ընտրած` ֆորումի մասնակից հաճախորդներին բանկն առաջարկում է նվեր` պրեմիում դասի բազմարժութային քարտեր շուրջօրյա սպասարկմամբ, ապահովագրությամբ, կոնսյերժ և Lounge key ծառայություններով:
 
«Յունիբանկ Privé-ն առաջարկում է ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում: Մեր հաճախորդների համար մենք ստեղծել ենք նաև Privé փակ ակումբ, որի անդամներին առաջարկում ենք սպսարկման արտոնյալ պայմաններ», -  նշում է Privé մասնաճյուղի կառավարիչ Աննա Հարությունյանը: 

«2019թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկ Privé-ի կողմից կառավարվող ակտիվները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2,5 անգամ: Յունիբանկ Privé-ի ծառայությունների որակը բարձր է գնահատել և հաճախորդների, և մասնագետների կողմից: 2018թ.-ին Յունիբանկ Privé-ն արժանացավ  SPEAR’S Russia Wealth Management Awards մրցանակի՝ ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար», - նշվում է տարածած հաղորդարությունում:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–