Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում սիգի բուծումը տնտեսապես շահավետ չէ տեղական ձկնաբուծական ձեռնարկությունների համար. փորձագետ

01.10.2013, 16:03
Հայաստանում սիգի արհեստական աճեցումը տնտեսապես շահավետ չէ տեղական արտադրողների համար, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը։
Հայաստանում սիգի բուծումը տնտեսապես շահավետ չէ տեղական ձկնաբուծական ձեռնարկությունների համար. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սիգի արհեստական աճեցումը տնտեսապես շահավետ չէ տեղական արտադրողների համար, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը։

Տարեցտարի Սևանա լճում սիգի պաշարները կտրուկ նվազում են, և այսօրվա դրությամբ կազմում են ընդամենը մոտ 6,5 տոննա։

«Սիգի աճեցումն ավելի բարդ գործընթաց է Սևանի իշխանի կամ թառափի բուծման համեմատ, այդ պատճառով մեր ձկնաբուծական ձեռնարկություններն ավելի հետաքրքրված են այդ ձկնատեսակների աճեցմամբ», – ասաց Աթոյանը։

Ըստ փորձագետի` սիգի աճեցման նկատմամբ հետաքրքրության բացակայության ևս մեկ պատճառ է արտաքին շուկայում այդ ձկնատեսակի նկատմամբ ցածր պահանջարկը։ Միաժամանակ Աթոյանի խոսքերով` սիգը մեծ պահանջարկ ունի ներքին շուկայում, որը, սակայն, այնքան էլ մեծ չէ Սևանի իշխանի և թառափի պահանջարկի համեմատ։

Սևանա լճի սիգի պաշարներն իրենց առավելագույն ցուցանիշին են հասել նախորդ դարի 80-ականների վերջին–90–ականների սկզբին` մոտ 30 հազար տոննա։ Երկու տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 8.5 տոննա, իսկ նախորդ տարի սիգի պաշարները հասել են նվազագույնի` կազմելով մոտ 6.5 տոննա։ Հաշվարկն արդեն ոչ թե հազար տոննաներով է, այլ պարզապես տոննաներով։–0–