Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Սամվել Ալեքսանյանը սպառնացել է բարձրացնել ապրանքների գները. թերթ

01.06.2018, 12:44
«Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը սպառնացել է բարձրացնել ապրանքների գները:
Սամվել Ալեքսանյանը սպառնացել է բարձրացնել ապրանքների գները. թերթ

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. / ԱՌԿԱ/. «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը, ու ընտանիքին է պատկանում սուպերմարկետների լայն ցանցը, սպառնացել է բարձրացնել ապրանքների գները, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:

«Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ գործընկերների մոտ ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ սպառնացել է նոր կառավարությունների հասցեին՝ ասելով, որ իրենց սրած բիզը «թեքվելու» է հենց իրենց կողմը», - նշում է օրաթերթը:

Երեւանի «սիթի»-ներում տոտալ ստուգումների և տույժ-տուգանքներ սահմանելու արդյունքում շեշտակիորեն կբարձրանան ապրանքների գները։

Նման ծրագիր ունեն նաև մյուս գործարարները, որոնք դեռ չեն հայտնվել ԱԱԾ-ի հարվածի տակ: Նրանք կարծում են, որ ի վերջո ժողովուրդը կզայրանա ու ոտքի կհելնի կառավարության դեմ։-0-