Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Մուտք մատնահետքով և վարկ` մեկ քլիքով. Ինեկոբանկի InecoMobile հավելվածի նոր հնարավորությունները

27.12.2017, 13:57
Ինեկոբանկը ներկայացրել է InecoMobile բանկային հավելվածի հերթական թարմացումը, որտեղ արդեն հասանելի է 24/7 ռեժիմով օնլայն տրամադրվող 1 CLICK վարկատեսակը։
Մուտք մատնահետքով և վարկ` մեկ քլիքով. Ինեկոբանկի InecoMobile հավելվածի նոր հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը ներկայացրել է InecoMobile բանկային հավելվածի հերթական թարմացումը, որտեղ արդեն հասանելի է 24/7 ռեժիմով օնլայն տրամադրվող 1 CLICK վարկատեսակը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Վարկը տրամադրվում է հաշված վայրկյանների ընթացքում, անկախ հաճախորդի գտնվելու վայրից: Հաճախորդները հնարավորություն ունեն ինքնուրույն փոփոխել վարկի գումարը՝ առաջարկված սահմանաչափի շրջանակում, ընտրել իրենց հարմար վճարման օրն ու վարկի ժամկետը։

Հավելվածի թարմացված տարբերակում արդեն հասանելի է գաղտնաբառի փոխարեն մատնահետքով (fingerprint) հավելված մուտք գործելու հնարավորությունը, ինչն աննախադեպ է հայկական ֆինանսական հավելվածների ոլորտում: Ըստ բանկի հաճախորդների շրջանում կատարված վերջին հարցման, մատնահետքով հավելված մուտք գործելու հնարավորությունը ամենացանկալի թարմացումներից մեկն էր:

«Մեզ համար առաջնային է սպասարկման որակի անընդհատ բարելավումը՝ լինի դա մասնաճյուղերում, թե օնլայն եղանակով։ Նոր հնարավորությունների ավելացումներն InecoMobile-ում ուղղված են օնլայն տարբերակով ավելի հարմարավետ սպասարկմանը։ Մեր հաճախորդները կարող են մուտք գործել իրենց InecoMobile համակարգը պարզապես մատնահետքով, և ստանալ մինչև 1,500,000 ՀՀ դրամ վարկ մեկ քլիքով ցանկացած վայրից, ցանկացած օր ու ժամ», – նշել է Բանկի զարգացման գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

Արդեն 21 տարի է Ինեկոբանկը մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ և սպասարկում էավելի քան 400,000 հաճախորդ բանկի 24 մասնաճյուղերում: Ինեկոբանկը բանկային ծառայությունների մատուցումը հասցրել է բոլորովին այլ` բարձր մակարդակի թվային տեխնոլոգիաների ներդրման և զարգացման շնորհիվ: Այդ մասին են վկայում հետևյալ փաստերը. 2009 թվականին բանկն առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» ծրագիրը, որը ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպե, 2012 թվականին բանկն առաջիններից մեկն է ներդրել օնլայն բենքինգ ծրագիրը, որն ապահովում է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով, 2014 թվականին Ինեկոբանկը ստեղծել է InecoMobile հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ ներբեռնումները ֆինանսական հավելվածների շարքում:–0–