Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում կարող է Սյուզ լա Ռուս համալսարանի ներկայացուցչություն բացվել

03.10.2013, 13:59
Հայաստանում կարող է ֆրանսիական Սյուզ լա Ռուս համալսարանի ներկայացուցչություն բացվել, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կարող է ֆրանսիական Սյուզ լա Ռուս համալսարանի ներկայացուցչություն բացվել, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

Նա նշեց, որ Հայաստանում է գտնվում համալսարանի տնօրեն Ռընե Պայանի (Rene Payan) գլխավորած պատվիրակությունը, որի հետ նախատեսվում է քննարկել համագործակցության ձևաչափերը։

«Այսօր նախատեսված են ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչների և Հայաստանի ագրարային համալսարանի ղեկավարության բանակցությունները` գինեգործների և ոլորտի այլ մասնագետների պատրաստման ու վերապատրաստման ոլորտում հնարավոր համագործակցության հաստատման շուրջ», – ասաց Ապրեսյանը։

Միաժամանակ նա չբացառեց ֆրանսիացի մասնագետների կողմից հայ գինեգործներին խորհրդատվական աջակցության ցուցաբերելու հնարավորությունը։

Սյուզ լա Ռուս ֆրանսիական համալսարանի պատվիրակությունն այցելել է  Հայաստան գինու 5–րդ ավանդական փառատոնին մասնակցելու նպատակով, որը կանցկացվի հոկտեմբերի 4–6–ը Հայաստանի երեք գինեգործական համայնքներում` Ռինդում, Արենիում և Եղեգնաձորում։ Փառատոնի շրջանակներում կկազմակերպվի տեղական գինու ավանդական համտես, ինչպես նաև խաղողաքաղ, բերքի տոն, մրցույթներ, ավանդական խաղեր և թատերական բեմադրություններ։ Շուրջ 12 արտադրող և մոտ 40 տնային տնտեսություն կներկայացնի սեփական արտադրության գինին։–0–