Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

«Golden Palace» հյուրանոցի` պետությանը փոխանցելու գործընթացը դեռ ավարտված չէ. Պետական գույքի կառավարման կոմիտե

14.03.2019, 21:22
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հինգշաբթի կառավարության նիստից հետո հայտարարեց, որ  «Golden Palace» հյուրանոցի` պետությանը փոխանցելու գործընթացը դեռ ավարտված չէ։
 «Golden Palace» հյուրանոցի` պետությանը փոխանցելու գործընթացը դեռ ավարտված չէ. Պետական գույքի կառավարման կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հինգշաբթի կառավարության նիստից հետո հայտարարեց, որ «Golden Palace» հյուրանոցի` պետությանը փոխանցելու գործընթացը դեռ ավարտված չէ։

2018 թվականի նոյեմբերի 28–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի պետական մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը նվիրում է պետությանը Ծաղկաձորում գտնվող իր «Golden Palace» հյուրանոցը։

«Կան որոշակի ռիսկեր, մենք դրանք ներկայացրել ենք կառավարությանը, և առայժմ հարցը քննարկվում է պետական մյուս մարմինների հետ։ Ուզում եմ հավաստիանցել ձեզ, որ կառավարությունը նվիրատվության վերաբերյալ որոշում կկայացնի, հետևաբար, դուք կիրազեկվեք այդ մասին»,– ասաց նա։

Կոմիտեի ղեկավարը հայտնեց, որ ռիսկերն այն են, որ «Golden Palace» ԲԲԸ–ն ոչ միայն այդ հյուրանոցի սեփականատերն է, այլ նաև տնօրինում է այլ գույք, այդ թվում` Երևանում։ Եթե երեք օրվա ընթացքում սկսվի սնանկացման գործընթաց, ապա կա հյուրանոցների վերադարձի հավանականություն։

«Ռիսկից խուսափելու համար մենք առաջաիկել ենք, որ գործընթացն ընթանա սատիճանաբար և ստեղծվի առանձին ընկերություն, որի հաշվեկշռում լինի միայն այդ հյուրանոցը»,– ասաց Բաբայանը։

Միաժամանակ նա ասաց, որ պետությանը սեփականություն փոխանցել այլ ցանկացողներ չեն եղել։

«Եթե կան գործարքներ, որոնց ժամանակ եղել են մեր կողմից բացահայտված անօրինական գործողություններ, ապա տեղեկությունը փոխանցվում է իրավապահ մարմիններին, և քննություն է կատարվում»,– ասաց Բաբայանը։ -0-