Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն անվանափոխվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի

25.02.2014, 18:20
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն անվանափոխվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի, հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն անվանափոխվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն անվանափոխվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի, հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում։

Ընկերության անվանափոխության մասին ծանուցումը հասցեագրված է ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ընկերության կոնտրագենտներին (այդ թվում՝ բնական գազ սպառող բաժանորդներին), այլ կազմակերպություններին և հանրությանը։

2014 թվականի հունվարի 6–ին Գազպրոմը «ՀայՌուսգազարդում» Հայաստանի 20 տոկոս բաժնեմասի գնման պայմանագիր ստորագրեց` իր մասնաբաժինը հասցնելով 100 տոկոսի։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերը վաճառվել են 156 միլիոն դոլարով կուտակված պարտքերի մարման դիմաց։

Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Գազպրոմը պարտավորվում է Հայաստան ամեն տարի մատակարարել մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր գազ, որի արժեքը կորոշվի գազի ռուսական գնագոյացմանը կից գնի բանաձևին համապատասխան։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1997 թվականին։ Գործունեության հիմնական ոլորտը Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարումը և բաշխումն է։ Բացի այդ, «ՀայՌուսգազարդը» զբաղվում է բնական գազի տեղափոխմամբ, պահմամբ, բաշխմամբ և իրացմամբ, Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։

Ընկերության անվանափոխության կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի նոր կայքը մշակման փուլում է։-0-