Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Դոկտոր Նուբար Աֆեյանն ընտրվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ

21.06.2016, 18:15
Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անդամ դոկտոր Նուբար Աֆեյանն ընտրվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Դոկտոր Նուբար Աֆեյանն ընտրվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անդամ դոկտոր Նուբար Աֆեյանն ընտրվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն աշխարհի առաջատար համալսարաններից է և ըստ համալսարանների համաշխարհային ակադեմիական վարկանշավորման տվյալների՝ զբաղեցնում է 3-րդ տեղը:

Նուբար Աֆեյանն Ամերիաբանկի խորհրդի անդամ է 2010թ. հուլիսի 6-ից:

Կենսատեխնիկական գիտությունների դոկտորի աստիճանն ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Նա բազմաթիվ գիտական հոդվածների և արտոնագրերի հեղինակ է: Նուբար Աֆեյանը Flagship Ventures ընկերության հիմնադիրը և գործադիր տնօրենն է:

Ընկերությունը ներդրումներ է կատարում կենսաբանական/բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող սկսնակ ձեռնարկություններում: Ներկայումս ընկերության պորտֆելի արժեքը կազմում է 1.4 մլրդ ԱՄՆ դոլար: Իր 30 տարվա կարիերայի ընթացքում Նուբար Աֆեյանը մասնակցել է կենսաբանական/բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող 38-ից ավել հաջողակ ընկերությունների հիմնադրմանը: Ներկայումս հանդիսանում է մի շարք պետական և մասնավոր կազմակերպությունների տնօրենը կամ խորհրդի նախագահը:

Նուբար Աֆեյանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Դիլիջանի միջազգային դպրոցի, «Նուբար և Աննա Աֆեյաններ հիմնադրամի» ստեղծմանը, ինչպես նաև «Ավրորա մրցանակ հանուն մարդասիրաց» նախաձեռնությանը: Նա նաև հանդիսացել է Համաշխարհային տնտեսական համաժողովի Համաշխարհային օրակարգի խորհրդի (Global Agenda Council) քիմիական արդյունաբերության և բիոտեխնոլոգիաների խմբի և վերջինիս կից Զարգացող տեխնոլոգիաների խորհրդի նախագահը: 2000 թ-ից Նուբար Աֆեյանը դասավանդում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի մենեջմենթի դպրոցում (MIT Sloan School of Management)՝ որպես ավագ դասախոս:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:–0–