Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի զարգացման հիմնադրամը վերանվանվել է «Business Armenia» հիմնադրամի

27.03.2018, 19:27
Հայաստանի զարգացման հիմնադրամը (Development Foundation of Armenia - DFA) վերանվանվել է «Business Armenia» հիմնադրամի։
Հայաստանի զարգացման հիմնադրամը վերանվանվել է «Business Armenia» հիմնադրամի

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի զարգացման հիմնադրամը (Development Foundation of Armenia - DFA) վերանվանվել է «Business Armenia» հիմնադրամի, երեքշաբթի հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

« DFA հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հաստատվել են 2018 թ.–ի գործունեության հիմնական նպատակները, ինչպես նաև որոշում է ընդունվել DFA-ն վերանվանել «Business Armenia» հիմնադրամի: Հաստատվել է նաև նոր կորպորատիվ ոճը», - ասաց նա:

Ավակյանը նաև տեղեկացրեց, որ 2018 թ.-ին Զարգացման ասիական բանկի հետ համատեղ կիրականացվի նախագիծ երկրի նորարարական ներուժը ներկայացնելու համար:

«Բանկի հետ համատեղ կստեղծվի «Select Armenia» համապարփակ էլեկտրոնային հարթակը, որը «Invest Armenia» և «Made in Armenia» բաժիններում կներկայացնի Հայաստանի ամբողջ ներդրումային ներուժը, ինչպես նաև երկրի լիարժեք արտահանման ներուժը», - ասաց Ավակյանը:

«Business Armenia» հիմնադրամը կշարունակի ջանքեր ուղղել օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար` միաժամանակ խթանելով արտահանումը, բարելավելով գործարար միջավայրը, իրականացնելով տարածաշրջանային զարգացման նախագծեր ու զարգացնելով զբոսաշրջային ոլորտը: Հիմնադրամը նախագծեր կիրականացնի, որոնք նախատեսում են համագործակծություն պետական մարմինների ու ձեռնարկատերերի միջև:–0–