Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում կմեկնարկի Buissup Global Forum-ը

06.07.2021, 10:49
Buissup Global Forum-ի նպատակն է մեկ հարթակում միավորել տարբեր բիզնես գաղափարներ ունեցող թվով 200 մասնակիցներին՝ ապահովելով նրանց բիզնես կրթությամբ և նպաստելով նրանց նախագծերի իրականացմանը
Հայաստանում կմեկնարկի Buissup Global Forum-ը

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 7-13-ը Հայաստանում կմեկնարկի Buissup Global Forum-ը։ 

Նախագիծն իրականացվում է «Հայ Գործարարների Ասոցիացիա»–ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։ 

Buissup Global Forum-ի նպատակն է մեկ հարթակում միավորել տարբեր բիզնես գաղափարներ ունեցող թվով 200 մասնակիցներին՝ ապահովելով նրանց բիզնես կրթությամբ և նպաստելով նրանց նախագծերի իրականացմանը։ 

BuissUp Global Forum-ին կարող են մասնակցել՝ աշխարհի ցանկացած կետում բնակվող 18-ից բարձր տարիքի հայ երիտասարդներ՝ ինչպես անհատական, այնպես էլ թիմային նախագծերով։ 

Մասնակցելով Buissup Global Forum-ին, լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ծրագրերը «Հայ Գործարարների Ասոցիացիա»-ի կողմից կազմակերպվելիք առաջիկա միջոցառմանը, որին ներկա կլինեն ավելի քան 100 հայ ազդեցիկ գործարարներ։  

Ֆորումի անցկացման վայրն է՝ Best Western Plus Paradise hotel Dilijan:  

Անցկացման ժամկետ՝ սեպտեմբեր 7-13-ը: 

Կազմակերպիչները Buissup Global Forum-ի ընթացքում կհոգան մասնակիցների կացության, ինչպես նաև Երևան-Դիլիջան-Երևան ուղևորության ծախսերը։  

Մանրամասներին կարող եք ծանոթանալ և գրանցվել մինչև հուլիսի 25-ը հետևյալ հղումով՝https://docs.google.com/forms/d/1k53_gJ8tAp1pInOJCmCCzXz_Ue3c9G7tlKGNBs8ezYI/editg։–0–