Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

Ամերիաբանկն առաջինը Հայաստանում սկսել է դեբյուտային եվրոպարտատոմսերով բրոքերային ծառայություններ տրամադրել

08.11.2013, 19:51
Ամերիաբանկն առաջինը Հայաստանում իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն` ձեռք բերելու միջազգային կապիտալի շուկայում շրջանառվող Հայաստանի առաջին սուվերեն – ԱՄՆ դոլարով թողարկված եվրոպարտատոմսերը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Ամերիաբանկն առաջինը Հայաստանում սկսել է դեբյուտային  եվրոպարտատոմսերով բրոքերային ծառայություններ տրամադրել
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն` ձեռք բերելու միջազգային կապիտալի շուկայում շրջանառվող Հայաստանի առաջին սուվերեն – ԱՄՆ դոլարով թողարկված եվրոպարտատոմսերը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկված եվրոպարտատոմսերի պահանջարկն արդեն հատել է երեք միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանը:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից թողարկված եվրոպարտատոմսերը տեղաբաշխվել են Deutsche Bank AG-ի, HSBC Bank-ի և J.P. Morgan Securities-ի կողմից` 700 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6% տարեկան տոկոսադրույքով:

«Ընդ որում, տեղաբաշխման արդյունքում ձևավորվել է առաջարկվածից ավելի ցածր գին` ներդրողների համար ապահովելով 6.25% եկամտաբերություն»,– նշվում է հաղորդագրության մեջ։

«Մուդիզ» վարկանշային կազմակերպության կողմից Հայաստանի վարկանիշը գնահատվել է Ba2- կայուն, իսկ Fitch վարկանշային գործակալության կողմից՝ BB-կայուն:

Հաղորդագրության համաձայն` Ամերիաբանկի բրոքերային ծառայությունների շրջանակներում հնարավոր է նաև իրականացնել գործառնություններ բազմաթիվ ֆինանսական գործիքներով, մասնավորապես` բաժնետոմսեր, պարտատոմսեր, ֆյուչերսներ, արտարժութային (forex), դեպոզիտար ստացականներ և այլն: Այժմ արդեն բրոքերային ծառայությունների ներքո հնարավոր է իրականացնել գործառնություններ նաև Հայաստանի Հանրապետության եվրոպարտատոմսերով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ։ --0--