Ամերիաբանկը hեռահար բանկային ծառայություններից օգտվողների համար ներդրել է նոր` Ameria Mobile Banking հավելվածը
14.04.2015,
17:06
Ամերիաբանկը hեռահար բանկային ծառայություններից օգտվողների համար ներդրել է նոր` Ameria Mobile Banking հավելվածը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնների և պլանշետների միջոցով օգտվել բանկային հիմնական ծառայություններից և շուրջօրյա կառավարել հաշիվները, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը hեռահար բանկային ծառայություններից օգտվողների համար ներդրել է նոր` Ameria Mobile Banking հավելվածը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնների և պլանշետների միջոցով օգտվել բանկային հիմնական ծառայություններից և շուրջօրյա կառավարել հաշիվները, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:
Բջջային հավելվածի միջոցով թե՛ ֆիզիկական, և թե՛ իրավաբանական անձինք կարող են իրականացնել փոխանցումներ, արտարժույթի փոխանակումներ, ուսման վարձերի, վարչական ակտերի, կոմունալ և այլ վճարումներ, ինչպես նաև դիտել ավանդների և վարկերի ընթացիկ կարգավիճակը, վարկերի մարումների գրաֆիկը, կատարված գործառնությունները:
Նշենք, որ Ameria Mobile Banking հավելվածի միջոցով հնարավոր է սինխրոնացնել վարկի մարման գրաֆիկը մոբայլ օրացույցի հետ և հեռախոսով կամ պլանշետով ստանալ վարկի մարման օրերի պարբերական հիշեցումներ:
Ameria Mobile Banking հավելվածն ամբողջովին ինտեգրված է գործող Online Ameriabank համակարգին, որի օգտատերերը կարող են առանց լրացուցիչ գրանցման և վճարի, իրենց իսկ անունով և ծածկագրով մուտք գործել բջջային հավելված:
Ինչպես հայտնեցին բանկից, Ameria Mobile Banking հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այն բեռնել համապատասխան օնլայն խանութից (App Store, Google Play Store) և ակտիվացնել հեռախոսում: Հավելվածն առայժմ հասանելի է IOS և Android օպերացիոն համակարգերով, նախատեսվում է այն հասանելի դարձնել նաև Windows օպերացիոն համակարգերի միջոցով:
«Ամերիաբանկի կողմից այս հավելվածի գործարկումը հերթական քայլն է հեռահար բանկինգի զարգացման ուղղությամբ»,–ասված է հաղորդագրությունում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Բանկի ակտիվները 2014 թվականին կազմել են 399,7 մլրդ դրամ (աճ`26,9%), պարտավորությունները` 357,4 մլրդ դրամ (աճ` 29,3%), կապիտալը` 42,3 մլրդ դրամ (աճ` 9,43%)։ Բանկի զուտ շահույթը 2014թ.-ին կազմել է 7,1 մլրդ. դրամ` 6 մլրդ.-ի դիմաց (աճ`18%)։ -0 –