Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի ԿԲ–ն գրանցել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Սայաթ-Նովա» մասնաճյուղը

04.05.2015, 16:55
Կենտրոնական բանկի  նախագահ Արթուր Ջավադյանի ապրիլի 29-ի որոշմամբ գրանցվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Սայաթ-Նովա» մասնաճյուղը, հաղորդեցին ԿԲ–ի մամուլի ծառայությունից:
Հայաստանի ԿԲ–ն գրանցել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Սայաթ-Նովա» մասնաճյուղը
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի  նախագահ Արթուր Ջավադյանի ապրիլի 29-ի որոշմամբ գրանցվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Սայաթ-Նովա» մասնաճյուղը, հաղորդեցին ԿԲ–ի մամուլի ծառայությունից:

Այսպիսով, ինչպես նշվում է հաղորդագրությունում բանկի մասնաճյուղերի թիվը հասել է 55–ի։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել` ընտրվել է ֆրանսիական Կրեդի Ագրիկոլ բանկի մոդելը: 2006 թվականի սեպտեմբերին Կրեդի Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետեր` զգալի ներդրումներ կատարելով կապիտալում։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները 2014 թվականին կազմել են 286.4 մլրդ դրամ, պարտավորությունները` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49.37 մլրդ դրամ։ (1 դոլարը` 474,42 դրամ)։ -0-