Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Յունիբանկին հանձնվել է PCI DSS 3.2 ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիրը

16.01.2017, 17:05
Յունիբանկն անցել է PCI Data Security Standard ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկացիոն աուդիտը և ստացել PCI DSS 3.2 հավաստագիր:
Յունիբանկին հանձնվել է PCI DSS 3.2 ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. 2016թ.-ի արդյունքներով Յունիբանկն անցել է PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկացիոն աուդիտը և ստացել PCI DSS 3.2 հավաստագիր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի հաղորդմամբ, PCI DSS-ը տվյալների անվտանգության լավագույն ստանդարտներից է, որը մշակվել է միջազգային վճարային համակարգերի կողմից` նպատակ ունենալով կատարելագործել քարտերի միջոցով իրականացվող գործարքների պաշտպանության տեխնոլոգիան:

«Յունիբանկը մշտապես առանձնացել է տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտում նոր լուծումների ներդրմամբ, այդ թվում` քարտային սպասարկման տեխնոլոգիաների կատարելագործմամբ: PCI DSS ստանդարտով աշխատանքը ևս մեկ քայլ է կառավարման գործընթացների արդյունավետության և տեղեկատվական համակարգերի անվտանգության բարձրացման ուղղությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ PCI DSS ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը Յունիբանկն անցնում է յուրաքանչյուր տարի` սկսած 2013թ.-ից: -0-