Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր դեպքն է կանխել. հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 525 կգ չհայտարարագրված ապրանք

04.06.2018, 12:45
Պետական եկամուտների կոմիտեն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել:
ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր դեպքն է կանխել. հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 525 կգ չհայտարարագրված ապրանք

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել:

Հունիսի 3-ին Արևելյան մաքսատուն-վարչության «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետի աշխատակիցները զննման են ենթարկել մաքսային հսկողության գոտուց դուրս կայանված բեռնատար ավտոմեքենան, ինչի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսոկողությունից թաքցված 1050 հատ, ընդհանուր քաշով 525 կգ պլաստմասե տարա, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ քաղաքացին բեռը ներկրել է Վրաստանից և մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով փորձել է չհայտարարագրել այն:

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, հայտնաբերված ապրանքը և բեռնատար ավտոմեքենան կապարակնքնվել են և ուղարկվել մաքսային պահեստ՝ հետագա քննության համար:–0–