Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի կոնյակ արտադրող շատ ընկերություններ հայտնվել են ֆինանսական ծանր կացության մեջ. թերթ

28.09.2016, 11:28
Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է:
Հայաստանի կոնյակ արտադրող շատ ընկերություններ հայտնվել են ֆինանսական ծանր կացության մեջ. թերթ

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կոնյակ արտադրող շատ ընկերություններ հայտնվել են ֆինանսական ծանր կացության մեջ: Մասնավորապես, նրանք մեծ քանակությամբ կոնյակ են արտահանել Ռուսաստան, սակայն չեն ստացել դրա դիմաց վճարումները, գրում է «Հայկական ժամանակը»։

Թերթը նշում է, որ խոսքը միլիոնավոր դոլարների մասին է:

«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանից սպիրտային խմիչքների արտահանման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են մոտ 80 տոկոսով: Բայց դա ամենևին չի նշանակում, որ արտահանված խմիչքը սպառվել է», – նշում են հոդվածի հեղինակները։

Թերթը, մասնավորապես, գրում է, որ այդ նույն ժամանակահատվածում արտադրությունը աճել է միայն 8 տոկոսով: Իսկ սա նշանակում է, որ արտադրողները արտահանում են իրենց պահեստներում կուտակված ապրանքը, սակայն նորը չեն արտադրում, քանի որ, կոնյակի հիմնական շուկա ՌԴ-ում արդեն արտահանված կոնյակի սպառումը նվազել է:

Թերթի տեղեկություններով` համառ լուրեր են շրջանառվում, որ կոնյակ արտադրողներին իշխանությունը ստիպում է արտահանել կոնյակը, անկախ նրանից՝ վաճառվում է, թե ոչ: Այդ «հորդորներին» ընդդիմացողին էլ սպառնում են տարբեր պատճառաբանություններով զրկել լիցենզիայից:

Ու ստացվում է, որ արտադրողները կոնյակը արտահանում ու պահեստավորում են այլ երկրում: Բայց փոխարենը ստանում ենք արտահանման արհեստական աճ, գրում է թերթը։ –0–