Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Գրանդ Քենդի»-ում կրճատումներ են. ինչ-որ մարդիկ փորձում են «խլել» ընկերությունը

17.02.2016, 12:59
«Գրանդ Քենդի» ընկերությունում վերջին ամիսներին կրճատումներ են ընթանում։
«Գրանդ Քենդի»-ում կրճատումներ են. ինչ-որ մարդիկ փորձում են «խլել» ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/.  «Գրանդ Քենդի» ընկերությունում վերջին ամիսներին կրճատումներ են ընթանում, գրում է «Ժողովուրդ» թերթը` հղում անելով սեփական աղբյուրներին։

Ընկերության տնօրինությունը աշխատանքից ազատել է հրուշակեղենի բազմաթիվ առաքիչների և վարորդների: Հիմնականում թողնում են միայն այն առաքիչներին, որոնք միաժամանակ կարող են նաև ավտոմեքենա վարել, գրում է թերթը։

Աշխատակիցները բողոքում են նաև աշխատավարձերի կրճատման դեմ: Ըստ լուրերի՝ նախկինում 100 հազար դրամ աշխատավարձ ստացողը ներկայումս վարձատրվում է 70 հազար դրամով: Մյուս կողմից կրկին սկսել են լուրեր շրջանառվել այն մասին, որ ինչ-որ մարդիկ փորձում են ընկերությունը «խլել» սեփականատերերից, գրում է թերթը։–0–