Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

ԱԶՍԲ-ն, ՎԶԵԲ-ը և ՎՏԲ Հայաստան Բանկը «Նաթֆուդ» ընկերությանը 4 մլն դոլարի սինդիկացված վարկ կտրամադրեն մսի վերամշակման համար

25.06.2012, 14:35
Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և ՎՏԲ Հայաստան Բանկը հայկական «Նաթֆուդ» ընկերությանը 4 մլն դոլարի սինդիկացված վարկ կհատկացնեն մսի վերամշակման հոսքագծի գործարկման նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և ՎՏԲ Հայաստան Բանկը հայկական «Նաթֆուդ» ընկերությանը 4 մլն դոլարի սինդիկացված վարկ կհատկացնեն մսի վերամշակման հոսքագծի գործարկման նպատակով։

Տվյալ ծրագրի շրջանակներում ԱԶՍԾԲ-ն և «Նաթֆուդը» կիրակի ընկերությանը 1,4 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորման տրամադրման համաձայնագիր են ստորագրել։ 

ԱԶՍԾԲ-ն 2008 թվականին «Նաթֆուդ» ընկերությանը 7 մլն դոլարի վարկ է տրամադրել տարածաշրջանում բացառիկ մսավերամշակող գործարանի կառուցման համար։ Սակայն, ելնելով ֆինանսական դժվարություններից, ընկերությունը չկարողացավ ամբողջովին իրագործել նախագիծը և սկսել վարկի մարումները։ 

«Մենք կարողացանք «Նաթֆուդի» հետ ընդունելի համաձայնագիր ստորագրել, չնայած, որ, ցավոք, մսի վերամշակման հոսքագծի գործարկման նախագիծը հաջողությամբ չավարտվեց»,- ստորագրման արարողության ժամանակ հայտնեց ԱԶՍԾԲ նախագահ Անդրեյ Կոնդակովը։

Ըստ նրա՝ սինդիկացված վարկը թույլ կտա ընկերությանն ընդլայնել մսամթերքի արտադրությունը, ապահովել տեղական շուկան և ապագայում դուրս գալ հարևան երկրների շուկաներ։ 

«ԱԶՍԾԲ-ն կշարունակի օժանդակություն ցուցաբերել մասնավոր ձեռնարկություններին, հատկապես, Հայաստանի համար այդքան կարևոր ոլորտում, ինչպես ագրոբիզնեսն է»,- նշեց նա։ 

 «Նաթֆուդ» ընկերության բաժնետեր Հենրիխ Զաքարյանցն իր հերթին համոզմունք հայտնեց, որ ԱԶՍԾԲ-ի, ՎԶԵԲ-ի և ՎՏԲ Հայաստան Բանկի աջակցությունը թույլ կտա լուծել ընկերության խնդիրները։ 

«Այս քայլը ցույց է տալիս այն աջակցությունը, որը ԱԶՍԾԲ-ն պատրաստ է ցուցաբերել հայկական բիզնեսին՝ չնայած բարդ պայմաններին»,- ասաց նա։ 

Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԾԲ) միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ կապված մարմնի կարգավիճակ ունի:

ԱԶՍԾԲ-ն ընդհանուր առմամբ 1999 թվականից Հայաստանում ֆինանսավորել է 50 մլն եվրո արժողության 12 նախագիծ և մտադիր է մինչև 2015 թվականը կրկնապատկել այդ թիվը։

Բանկում ՌԴ-ի, Հունաստանի և Թուրքիայի մասնաբաժինները կազմում են 16,5-ական տոկոս, Ռումինիան՝ 14 տոկոս, Բուլղարիան և Ուկրաինան ունեն 13,5-ական տոկոս:  Ադրբեջանը՝ 5 տոկոս, Ալբանիան՝ 2 տոկոս, Հայաստանը և Մոլդովան՝ 1-ական տոկոս, Վրաստանը՝ կանոնադրական կապիտալի 0,5 տոկոսը:--0--