ԵԿԳ-ն ավարտում է խաղողի մթերումն Արարատյան դաշտավայրում, արդեն մթերվել է 33 298 տոննա
03.10.2013,
19:16
Երևանի կոնյակի գործարանն ավարտում է այս տարվա խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում. հոկտեմբերի 3-ի ժամը 14:00-ի դրությամբ Երևանի կոնյակի գործարանը մթերել է 33 298 տոննա խաղող, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի կոնյակի գործարանն ավարտում է այս տարվա խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում. հոկտեմբերի 3-ի ժամը 14:00-ի դրությամբ Երևանի կոնյակի գործարանը մթերել է 33 298 տոննա խաղող, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Ընկերությունը Արարատի և Արմավիրի մարզերից արդեն մթերել է նախատեսված ծավալի 100 տոկոսը: Այդուհանդերձ, ընդառաջելով ընկերության հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող գյուղացիներին, ովքեր չեն հասցրել ժամանակին հանձնել իրենց պայմանագրով նախատեսված ծավալը կամ ունեն սահմանված ծավալներից ավել բերք, Երևանի կոնյակի գործարանը երկարացնում է մասնաճյուղերի աշխատանքը խաղողի ընդունման գծով: Մասնավորապես, ԵԿԳ Արմավիրի (Արմավիրի մարզ) և Այգավանի (Արարատի մարզ) մասնաճյուղերը բաց կլինեն խաղողագործների համար մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ»,- նշվում է հաղորդագրությունում:
«ԵԿԳ Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ) մթերման աշխատանքները շարունակվում են: Հոկտեմբերի 3-ի ժամը 14:00-ի դրությամբ այստեղ մթերվել է ավելի քան 3 500 տ խաղող: Տավուշի մարզում ընկերությունը նախատեսում է մթերել շուրջ 4 500 տ խաղող: Մասնաճյուղը կշարունակի խաղողի մթերման իր պլանային աշխատանքը մինչև հոկտեմբերի 6-ը»,- ասվում է հաղորդման մեջ:
Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերումը մեկնարկել է սեպտեմբերի 9-ին: Այս տարի ընկերությունը նախատեսել է մթերել 35 000 տ խաղող, ինչը շուրջ 10 000 տ-ով գերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը:
Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 145 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 135 դրամ` Տավուշի տարածաշրջանի համար, անցյալ տարվա, համապատասխանաբար, 140 և 130 ՀՀ դրամի փոխարեն:
Խաղողագործներին վճարումները կատարվում են երեք-չորս բանկային օրվա ընթացքում: Այս պահի դրությամբ փոխանցվել են մինչև հոկտեմբերի 1-ը մատակարարած բոլոր խաղողագործների գումարները, ինչը կազմում է 4 510 291 090 դրամ:
Երևանի կոնյակի գործարանը հիմնվել է 1887 թվականին։ Գործարանի ժամանակակից համալիրը գոյություն ունի 1953 թվականից։ 1998 թվականի հունիսին ԵԿԳ–ն ընդգրկվել է Պեռնո Ռիկար խմբի կազմում։ Այդ կորպորացիային են պատկանում ոգելից խմիչքների մի շարք ապրանքանիշներ, և այն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ոգելից խմիչքների արտադրության և վաճառքի ցուցանիշով։ Պեռնո Ռիկար ընկերությունը ԵԿԳ–ն ձեռք է բերել միջազգային տենդերով` 30 մլն դոլարով։-0- -