Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսին ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություն է մասնակցում

11.10.2013, 19:27
«Հայաստանը Ձեր գործընկեր 2013» տարածաշրջանային առևտրաարդյունաբերական չորրորդ ցուցահանդեսը բացվել է Էքսպո կենտրոնում, որը տեղակայված է Երևանի Մերգելյանի անվան «Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտ» ԳՀԻ տարածքում։
Տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսին ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություն է մասնակցում
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստանը Ձեր գործընկեր 2013» տարածաշրջանային առևտրաարդյունաբերական չորրորդ ցուցահանդեսը բացվել է Էքսպո կենտրոնում, որը տեղակայված է Երևանի Մերգելյանի անվան «Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտ» ԳՀԻ տարածքում։

Եռօրյա միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության կողմից` LOGOS EXPO Center–ի հետ համատեղ։

Ցուցահանդեսին ներկայացվել են թեմատիկ բաժիններ, որոնք ներկայացնում են արդյունաբերության, շինարարության, կահույքագործության, սննդի արդյունաբերության, տրանսպորտի, տպագրության, հրատարակչական գործի, գովազդի, ֆինանսների, վարկավորման, ապահովագրության և աուդիտի ոլորտները։

«Առևտրաարդյունաբերական պալատի նպատակն է աջակցել տեղական արտադրողին, իսկ նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում ներկայացնել քո արտադրանքն ինչպես ցուցահանդեսի տեղական այցելուներին, այնպես էլ` արտասահմանցի գործարարներին, որոնց հրավիրել ենք։  Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս գործնական կապեր հաստատել և ներդրումներ ներգրավել»,– «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը։

Նա նշեց նաև, որ տվյալ ցուցահանդեսը լավ մեկնարկային հարթակ է տեղական արտադրողների համար` Առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպված միջազգային ցուցահանդեսներին հետագայում մասնակցելու առումով։  

Ըստ ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանի, նման ցուցահանդեսներն ամրապնդում են վերջնական սպառողի հետ արտադրողի փոխադարձ կապը, բարձրացնում են արտադրանքի մասին սպառողի տեղեկատվությունը, ինչպես նաև նպաստում են տեղական շուկայում մրցակցության բարձրացմանը։

Ցուցահանդեսի մասնակիցների մեծ մասը նույնպես դրական են տրամադրված իրենց բիզնեսի համար։ Մի շարք տեղական ընկերությունների ներկայացուցիչներ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին, որ ցուցահանդեսի բազմամյա մասնակցության շնորհիվ նրանց հաջողվեց նոր համագործակցություն հաստատել և բարձրացնել նրանց արտադրանքի տեղեկատվական ներկայացուցչության մակարդակը  վերջնական սպառողների համար։

Մասնավորապես ըստ «Մեղվի քաղաք» ՍՊԸ մեղրի արտադրությամբ մասնագիտացված տնօրենի օգնական Սիրարփի Միքայելյանի, մեղրագործական տնտեսությունն արդեն 5–6 տարի է`մասնակցում է նման ցուցահանդեսների` արտադրանքի արտահանման նպատակով գործընկերային կապեր հաստատելու համար։ «Այդ ցուցահանդեսների արդյունքներով մենք համագործակցության մասին մի շարք պայմանագրեր ենք կնքել, որոնց շնորհիվ այժմ աշխատում ենք և հուսով ենք շուտով արտահանում իրականացնել այնպիսի երկրներ, ինչպիսին են Ուկրաինան, Ռուսաստանը և Վրաստանը»,– ասաց նա։

Նախորդ տարի կայացած «Armenia EXPO 2012» ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 100 ընկերություն, ասոցիացիա, միություն և կազմակերպություն Հայաստանից, ԼՂՀ–ից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և Իրանից։–0–