«Բի-Դի-Օ Արմենիա» աուդիտորական ընկերությունը նշում է հայկական շուկայում ներկայության 10–ամյակը
14.10.2013,
14:15
ԲԻ-ԴԻ-Օ համաշխարհային խոշորագույն աուդիտորական կորպորացիայի անդամ «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերությունը նշում է հայկական շուկայում ներկայության 10–ամյակը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԲԻ-ԴԻ-Օ համաշխարհային խոշորագույն աուդիտորական կորպորացիայի անդամ «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերությունը նշում է հայկական շուկայում ներկայության 10–ամյակը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից։
ԲԻ-ԴԻ-Օ-ն մուտք գործեց Հայաստան «Ամերիա Աուդիտ» ընկերության միջոցով, որը գործելով Հայաստանի շուկայում դեռևս 1996 թվականից, արդեն հանդես եկավ նոր ապրանքանիշի ներքո` որպես Բի-Դի-Օ Արմենիա:
«Բի-Դի-Օ Արմենիան», միավորելով միջազգային հարուստ փորձը և տեղի մասնագետների բարձր պրոֆեսիոնալ կարողություններն ու բազմամյա աշխատանքի արդյունավետ փորձը, մեկ տարվա ընթացքում ընդլայնել է գործունեության շրջանակները թե Հայաստանում և թե աշխարհի տարբեր երկրներում, ուր ներկայացված է ԲԻ-ԴԻ-Օ ընկերությունների ցանցը, որն այս տարի նշում է իր ձևավորման 50-ամյակը», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Բի-Դի-Օ Արմենիան» ծառայություններ է մատուցում գործունեության ամենատարբեր ոլորտներում հանդես եկող առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին, պետական հատվածի ընկերություններին, անհատ ձեռներեցներին և հարկ վճարող անհատներին:
Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները ներառում են աուդիտորական և աուդիտին հարակից ծառայություններ, մասնագիտական փորձաքննություն, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում, ծառայությունների ամբողջական փաթեթ հարկային գործառնությունների բնագավառում, հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների պլանավորում ու հաշվարկում, բիզնեսի և գույքի գնահատման ծառայություններ, հաշվապահական, ֆինանսական, հարկային և կառավարչական խորհրդատվական ծառայություններ, ՏՏ ոլորտի խորհրդատվություն:
«Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ–ն Բի-Դի-Օ ընկերությունների խմբի անդամ է, որը մեկ ապրանքանիշի ներքո միավորում է ողջ աշխարհում գործող մեծ թվով հաշվապահական ընկերություններ։ Բի-Դի-Օ–ն աշխարհի 138 երկրում ունի ավելի քան 1204 գրասենյակ, այն աշխարհում 5–րդ խոշորագույն կորպորացիան է։–0–