Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Երևանում բացվել են հագուստի արտադրության նոր ֆաբրիկաներ

01.11.2019, 19:31
Երևանում ուրբաթ բացվել են հագուստի արտադրության նոր ֆաբրիկաներ։ Մեկ հարկի տակ աշխատելու են Sartex, Alex Textile և Asa Garment ընկերությունները։ Արտադրամասում կարելու են պիջակներ, կաշվե և գործած հագուստ։
Երևանում բացվել են հագուստի արտադրության նոր ֆաբրիկաներ

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանում ուրբաթ բացվել են հագուստի արտադրության նոր ֆաբրիկաներ։ Մեկ հարկի տակ աշխատելու են Sartex, Alex Textile և Asa Garment ընկերությունները։ Արտադրամասում կարելու են պիջակներ, կաշվե և գործած հագուստ։

Sartex ընկերությունը ստեղծվել է Alex Textile և իտալական Sarti ընկերության համագործակցության արդյունքում։ Sarti–ն զբաղվում է հայտնի MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabana, Dainese և այլ հանրահայտ բրենդերի հագուստի արտադրությամբ: Երևանյան արտադրանքն ամբողջությամբ արտահանվելու է Իտալիա: «Ալեքս տեքստիլը» համագործակցում է նաև Չինաստանում բրենդային վերնահագուստ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի հետ: Համագործակցության արդյունքում արտադրված ամբողջ տեսականին ևս արտահանվելու է արտերկիր:

Արտադրամասի բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը, էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն ու գործարար Սամվել Ալեքսանյանը։

Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, վարչապետը շրջայց է կատարել արտադրամասերում՝ ծանոթացել արտադրական գործունեությանն ու տեսականուն: Գործադիրի ղեկավարը ողջունել է թեթև արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:–0–