Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29 հազար տոննա խաղող նոր գնով

01.04.2019, 16:07
Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29 հազար տոննա խաղող նոր գնով։
Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29 հազար տոննա խաղող նոր գնով

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./ԱՌԿԱ/. Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29 000 տ խաղող՝ 1 կգ-ի դիմաց վճարելով 150 դրամ

Ընդառաջելով խաղողագործների խնդրանքներին և ի շարունակություն մթերվող խաղողի գնի հայտարարման ժամանակը վերանայելու ստանձնած պարտավորության՝ Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է, որ այս տարի գնելու է 1 կգ խաղողը 150 դրամով, ինչը 10 դրամով ավելի է նախորդ տարվա գնի համեմատ, հաղորդում է գործարանի մամուլի ծառայությունը։

Ներկա պահին աշխատանքներ են տարվում պայմանագրեր ստորագրելու ուղղությամբ, որտեղ ամրագրված կլինի վերոնշյալ գինը:

«Ընդգծենք, որ Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է մթերման գինը բացառապես իր ձեռնարկության համար և պատասխանատու չէ այլ շահարկումային բնույթի հայտարարությունների համար», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Այս տարի ընկերությունը կմթերի 29 000 տ խաղող: Մթերման մեկնարկի ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ:

«Հավատարիմ մնալով իր քաղաքականությանը՝ Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գործընթացը կկազմակերպի բացարձակապես թափանցիկ և խաղողագործների համար հնարավորինս հարմարավետ: Խաղողագործներին վճարումները կիրականացվեն խաղողը հանձնելուց հետո 3-4 օրվա ընթացքում՝ գումարը կազմակերպության կողմից հատուկ բացված գյուղացիների բանկային հաշիվներին փոխանցման եղանակով», – նշել են գործարանից:–0–