Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

ՎՏԲ-Հայաստան Բանկը Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ ըստ ավանդույթի հայտարարում է խնայողությունների շաբաթ

28.10.2019, 10:43
Ամեն տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված տարբեր միջոցառումների, ինչի կապակցությամբ առաջարկում է ձևակերպել ավանդներ ավելի բարձր տոկոսադրույքներով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ ըստ ավանդույթի հայտարարում է խնայողությունների շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ամեն տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված տարբեր միջոցառումների, ինչի կապակցությամբ առաջարկում է իր հաճախորդներին ձևակերպել ավանդներ ավելի բարձր տոկոսադրույքներով՝ դրանով իսկ մեծացնելով հաճախորդների հետաքրքրությունը խնայողական պրոդուկտների նկատմամբ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Այս տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է նոր շահավետ ավանդային ակցիա:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկում 1 տարի ժամկետով ՀՀ դրամով ավանդ ձևակերպելու դեպքում հաճախորդը հնարավորություն կունենա ստանալ բարձր՝ տարեկան 10% տոկոսադրույք: Ակցիայի ավարտին այն հաճախորդները, ովքեր ակցիայի ընթացքում բարձր տոկոսադրույքներով կձևակերպեն 9 ամիս և ավել ժամկետով ավանդներ , հնարավորություն կստանան շահելու խաղարկվող 3 IPhone 11 Pro- ներից մեկը: Ակցիայի ավարտին Բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղի կունենա առցանց վիճակահանություն, որի ընթացքում կորոշվեն IPhone 11 Pro շահած 3 հաջողակները:

Բանկի հաճախորդների հարմարավետության համար ավանդ կարելի է բացել նաև Վիդեո Բանկ ծառայության միջոցով, ինչը հնարավորություն է տալիս կատարել բանկային գործարքներ՝ առանց Բանկ այցելելու: Ձևակերպելով ավանդ հաճախորդը նաև կստանա անվճար MasterCard Gold քարտ`ավանդի գործողության ողջ ժամանակահատվածի համար:

Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, Բանկի պաշտոնական կայքում www.vtb.am և Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–