Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Յունիբանկն իջեցրել է Swift դրամական փոխանցումների սակագինը մինչև 1500 դրամ

15.12.2021, 12:14
Յունիբանկն իրավաբանական և ֆիզակական անձանց համար իջեցրել է Swift միջազգային փոխանցումների սակագինը
Յունիբանկն իջեցրել է Swift դրամական փոխանցումների սակագինը մինչև 1500 դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Յունիբանկն իրավաբանական և ֆիզակական անձանց համար իջեցրել է Swift միջազգային փոխանցումների սակագինը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Սահմանվել են հետևյալ սակագները՝ անկախ փոխանցումների քանակից, գումարից և արժույթից. 

  • իրավաբանական անձանց համար՝ 1500 ՀՀ դրամ,
  • ֆիզիկական անձանց համար՝ 2500 ՀՀ դրամ:

«SWIFT փոխանցումների իջեցրած սակագները միտված են օտարերկրյա գործընկերների հետ գործարար հարաբերությունների աշխուժացմանը և ազգային տնտեսության զարգացմանը:  Լինելով միջազգային փոխանցումների հայաստանյան շուկայի առաջատարներից մեկը՝  Յունիբանկն առավելագույնս հասանելի է դարձնում այս ծառայությունը փոքր և միջին բիզնեսի համար», - նշեց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:

SWIFT համակարգով արդյունավետ աշխատանք կազմակերպելու նպատակով,  Յունիբանկը համագործակցում է առաջատար արտասահմանյան բանկերի հետ, այդ թվում՝  Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան), Eurasian Development Bank (Ղազախստան) և այլն:–0–