Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Յունիբանկի աջակցությամբ անցկացվեց «Երաժշտություն և գինի» ամենամյա տոնակատարությունը

10.11.2021, 20:06
Միջոցառումը նվիրված էր հայ մեծագույն կոմպոզիտորների՝  Ալ. Սպենդիարյանի՝ 150, և Առնո Բաբաջանյանի՝ 100-ամյակներին
Յունիբանկի աջակցությամբ անցկացվեց «Երաժշտություն և գինի» ամենամյա տոնակատարությունը

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Յունիբանկի աջակցությամբ Voskeni Wines գինեգործարանում անցկացվեց «Երաժշտություն և գինի» տոնակատարությունը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Միջոցառումը նվիրված էր հայ մեծագույն կոմպոզիտորների՝  Ալ. Սպենդիարյանի՝ 150, և Առնո Բաբաջանյանի՝ 100-ամյակներին: 

«Կենդանի երաժշտություն, բարձրորակ գինի և հայկական ավանդական խոհանոց. ահա այն երեք բաղադրիչները, որոնք բնութագրում են այս տոնը: Յունիբանկը ուրախությամբ աջակցում է նման միջոցառումներին, քանի որ դրանք օգնում են պահպանել մեր ժառանգությունը և խթանել ազգային արժեքների տարածումը»,- ասաց Յունիբանկի Խորհրդի անդամ Արտեմ Կոնստանդյանը: 

Տոնակատարությունն  անտարբեր չթողեց այցելուներին ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից: Մասնակիցների համար պատրաստվել էր  մշակութային հարուստ ծրագիր, որը կոչված էր ցուցադրել հայկական հյուրասիրությունն ու ազգային արժեքները: Հյուրերը շրջայց կատարեցին Voskeni Wines գինեգործարանում, որտեղ ծանոթացան գինու ստեղծման գործընթացին և համտեսեցին գինու տեսականին: Այնուհետև այցելուները հրավիրվեցին տոնական ճաշին, որն ուղեկցվեց Ալեքսանդր Սպենդիարյանի հիասքանչ երաժշտությամբ՝  Արմինե Գրիգորյանի (դաշնամուր), Կարեն Շահգալդյանի (ջութակ) և Արտյոմ Իոանիսյանի (թավջութակ) կատարմամբ: Մադաթ Ավանեսովի ջազային տրիոն հանդիսատեսին հիացրեց Առնո Բաբաջանյանի մեղեդիների թեմաներով ինքնատիպ իմպրովիզացիաներով։ 

Հյուրերը հաճույքով լուսանկարվեցին Արարատ լեռան ֆոնին՝ հայկական ազգային հանդերձանքով՝ տարազով: Երեկոն ավարտվեց ծառատնկով: Բոլոր ցանկացողները տնկիների վրա ամրացրեցին իրենց անունները, որ վերադառնան «Երաժշտության և գինու» հաջորդ տոնակատարությանը և գտնեն իրենց տնկած ծառերը:–0–