Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում «Առինջ մոլի» կազմակերպիչ ընկերությունում

09.04.2019, 19:34
ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում «Առինջ մոլի» կազմակերպիչ ընկերությունում։
ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում «Առինջ մոլի» կազմակերպիչ ընկերությունում

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./ԱՌԿԱ/. Այսօր ՀՀ ՊԵԿ Հետքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացնում «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը), հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Խուզարկությունն իրականացվում է ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:

«Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ քննչական և դատավարական գործողություններն իրականացվում են օրենքի պահանջների շրջանակներում և, միաժամանակ, հորդորում զերծ մնալ հարկային օրենսդրության նորմերը ենթադրյալ խախտող և հարկեր վճարելուց խուսափող տնտեսվարողների (հիմնվում է ողջամիտ կասկածի վրա) նկատմամբ իրականացվող օրինական գործընթացներին քաղաքական ենթատեքստ տալուց և այդ եղանակով ՊԵԿ աշխատակիցների վրա ազդելու փորձերից», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։–0–