Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Միֆեր կրիպտոարժույթի մասին. Մաս 1. Մոլորություն կրիպտոարժույթի ծագման մասին

12.04.2023, 10:56
Կրիպտոարժույթի մասին կեղծ և սխալ պատկերացնումները բազմաթիվ են, քանի որ բլոկչեյնն ու դրա կիրառումը շատերի համար չուսումնասիրված ոլորտ է
Միֆեր կրիպտոարժույթի մասին. Մաս 1. Մոլորություն կրիպտոարժույթի ծագման մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Հիմնական եզրահանգումներ

  • Կրիպտոարժույթի մասին կեղծ և սխալ պատկերացնումները բազմաթիվ են, քանի որ բլոկչեյնն ու դրա կիրառումը շատերի համար չուսումնասիրված ոլորտ է։ Binance ընկերությունը ձգտում է բացահայտել և ցրել թվային ակտիվների հետ կապված ամենատարածված սխալ պատկերացումները:
  • Ինչպես թվային արժույթների, այնպես էլ ավանդական ֆիատ արժույթների դեպքում, որոնց աջակցում է պետությունը, արժեքն առաջանում է զանգվածային ճանաչման և ընդունման շնորհիվ։ Կրիպտոարժույթի դեպքում երկուսն էլ ակտիվ զարգանում է։
  • Ոմանք մինչև հիման կարծում են, որ կրիպտոարժույթը «իսկական փող» չէ, սակայն այն ամեն օր օգտագործվում է իրական ակտիվներ, ապրանքներ և ծառայություններ գնելու և վաճառելու համար, ինչպես նաև որպես խնայողություն։

Քանի որ բլոկչեյնը դեռևս համեմատաբար նոր տեխնոլոգիա է, կրիպտոարժույթի շուրջ կան բազմաթիվ կեղծ և սխալ պատկերացումներ։ Մենք կդիտարկենք կրիպտոարժույթի ամենատարածված FUD–երը (վախ, անվստահություն և կասկած) և կառանձնացնենք փաստերը մտացածին երևույթներից։

Չնայած բլոկչեյնն ու կրիպտոարժույթն արդեն մի քանի տարի է` ակտուալ թեմաներ են, շատերն ամբողջ աշխարհում մինչև հիմա ունեն կամ շատ մակերեսային պատկերացում այդ ոլորտի մասին, կամ ընդհանրապես չունեն։ . Binance–ը մտադիր է բարելավել իրավիճակը` առաջ մղելով գիտելիքները կրիպտոարժույթի մասին և դարձնելով Web3–կրթությունը հասանելի բոլորի համար։ Խնդիրը, որը և՛ հետաքրքիր է հանրությանը, և՛ լայնորեն սխալ ընկալված, պարարտ հող է տարաբնույթ սխալ պատկերացումների համար, և դա, անշուշտ, վերաբերում է բլոկչեյնին և կրիպտոարժույթին: 

Թեև կրիպտոարժույթի մասին որոշ կեղծ համոզմունքներ անվնաս են, մյուսները կարող են շփոթություն կամ նույնիսկ խուճապ տարածել՝ առաջացնելով FUD (վախ, անվստահություն և կասկած) և մարդկանց ստիպելով առանց ծանրակշիռ պատճառների կասկածանքով վերաբերվել թվային ակտիվներին։ Նման վնասակար մոլորությունների դեմ պայքարը կրիպտոգրագիտության մակարդակի բարձրացման կարևոր բաղադրիչ է, հետևաբար մենք փորձել ենք բացահայտել և վերացնել դրանցից ամենատարածվածները։

Դա չի նշանակում, որ կրիպտոէկոհամակարգն անթերի է։ Այն արագ զարգացող տարածություն է, որը նորեկներին մշտապես ստիպում է դրսևորել կրիտիկական մտածելակերպ և կատարել սեփական ուսումնասիրությունները։ Սակայն օպտիմալ արդյունքների հասնելու համար այդ ուսումնասիրությունները պետք է հիմնված լինեն ֆունդամենտալ հիմքերի խորը ըմբռնման, ոչ թե տարածված միֆերի և մոլորությունների վրա։

Միֆ 1. թվային ակտիվները չունեն ներքին արժեք

Մարդիկ, ովքեր վերջերս են ծանոթացել կրիպտոարժույթին (կամ ծանոթ չեն), հաճախ պնդում են, որ թվային ակտիվների մեծ մասն ապահովված չէ որևէ նյութական կամ «հստակ» ֆիատ արժույթի ինչ–որ ձևով, բացառությամբ, իհարկե, սթեյբլքոյների։ Նրանք մտածում են, որ «չապահովված» նշանակում է, որ «չունեն որևէ արժեք»։ 

Սակայն ֆիատ արժույթների մեծ մասը ևս ապահովված չէ ֆիզիկական ակտիվներով։ Դիտարկենք, օրինակ, ԱՄՆ դոլարը կամ բրիտանական ֆունտ ստերլինգը։ Այս արժույթներից ոչ մեկն ապահովված չէ որևէ ֆիզիկական ակտիվով, նրանք պարզապես թողարկված են կառավարության կողմից, և համապատասխան կառավարության հանդեպ «հավատն» է հենց ֆիատ արժույթի արժեքի հսկայական մասը։ 

Ինչպես մարդիկ արժեք են տեսնում ֆիատ փողի մեջ, քանի որ հավատում են կառավարություններին, այնպես էլ օգտատերերն են ավելի շատ գնահատում թվային արժույթները, քանի որ հավատում են դրանց հիմքում ընկած տեխնոլոգիային: 

Արժեքն այստեղ բաց ելքային կոդով կոդն է, որը դիտման և ստուգման համար հասանելի է բոլորին, ինչի արդյունքում անհրաժեշտ չէ վստահել երրորդ կողմին, որը կարող է լինել կոռումպացված և ունենալ շահադիտական նպատակներ։ Սրանք վստահության երկու ամբողջովին տարբեր հիմքեր են, բայց երկուսն էլ կարելի է համարել խելամիտ։ 

Արժույթի արժեք կազմող մյուս բաղադրիչը նրա ընդունման և յուրացման մակարդակն է։ Թեև թվային արժույթները, որպես վճարային գործիք, դեռևս սահմանափակված են, վճարումների համար դրանց ընդունումն ու օգտագործումը տարեցտարի աճում է։ 

Կրիպտոարժույթի կիրառության ոլորտը դուրս է գալիս վճարումների և կոմերցիային աջակցելու շրջանակից։ Կրիպտոարժույթը կարող է օգտագործվել որպես արժեքի պահեստ, ինչպես ոսկին, որի լավագույն օրինակն է բիթքոյնը։ Այն դեֆիցիտ ակտիվ է, աշխարհում ստեղծվելու է ընդամենը 21 միլիոն միավոր, հետևաբար այն իր էությամբ ոչ գնաճային է (ի տարբերություն ֆիատ արժույթների, որոնց արժեքը կարող է նվազել դրամային քաղաքականության հետևանքով)։ 

Ի վերջո, սմարթ–կոնտակտներով ակտիվները կարող են օգտագործվել առցանց ոլորտում անսահմանափակ թվով օգտակար գործողությունների համար, որոնց թվում են բաշխված վերահսկողությունը, թվային արվեստը, նոր ֆինանսական պրոդուկտները և բացառիկ վիրտուալ փորձը, և սա դրանցից ընդամենը մի քանիսն է։ 

Այդ պատճառով հաջորդ անգամ, երբ ինչ–որ մեկն ասի, թե թվային արժույթը չունի ներքին արժեք, պետք է նշել, որ ապամիջնորդայնությունը, վճարումները, արժեքը պահպանելու կարողությունն ու տեխնոլոգիական նորարարություններն ինքնին ունեն ներքին արժեք։ Ավելին, թվային ակտիվների ներդրման տեմպերը սրընթաց աճում են։ Մտածեք սրա մասին, և կթվա, որ այս միֆն ամենևին էլ միֆ չէ։

Փաստ. ֆիատային կամ թվային արժույթի արժեքը պայմանավորված է զանգվածային ճանաչմամբ և ընդունմամբ, իսկ թվային ակտիվների դեպքում այդ ցուցանիշները մշտապես ավելանում են։ 

Միֆ 2. կրիպտոարժույթն իսկական փող չէ 

Երբ մարդիկ խոսում են «իսկական փողի» մասին, նրանք սովորաբար նկատի ունեն փոխանակման միջոց և հաշվարկային միավոր, որը կարող է օգտագործվել որևէ առևտրային գործունեության մեջ։ 

Կրիպտոարժույթին չհավատացողները հաճախ կարծում են, որ թվային ակտիվները չեն օգտագործվում ամենօրյա գնումների համար։ Որոշ մարդիկ պարզապես պատկերացնում են, որ թվային ակտիվներն օգտագործվում են մի վայրում, որտեղ տեղի է ունենում սպեկուլյատիվ առևտուր տոկեններով, ոչ ավել։ Սակայն, հակառակ տարածված կարծիքի, կրիպտոարժույթն ամեն օր շատ ակտիվ օգտագործվում է որպես «իրական փող»։ 

2010-ին նյութական ապրանքի (երկու պիցցա) հետ բիթքոինի հայտնի առաջին փոխանակումից հետո մարդիկ ամբողջ աշխարհում օգտագործում են կրիպտոարժույթ՝ ապրանքներ և ծառայություններ գնելու համար, որոնք հաճախ կարևոր են այն իրավիճակներում և վայրերում, որտեղ ֆիատ փողերը հասանելի չեն եղել: 

Վերջին տարիներին, ավանդական վճարային համակարգերին և մեթոդներին կրիպտոարժույթի ինտեգրման աճի հետ մեկտեղ, ի հայտ են եկել բազմաթիվ ծառայություններ, որոնք թույլ են տալիս մարդկանց ծախսել իրենց կրիպտոարժույթը նույնիսկ այն վաճառականների մոտ, ովքեր ցանկանում են վճարը ստանալ ֆիատով: 

Լավ օրինակ է Binance Card-ը, որը թույլ է տալիս քարտապաններին օգտագործել կրիպտոարժույթն ապրանքներ և ծառայություններ գնելու համար ամենուր, որտեղ գործում են հիմնական ֆիատ վճարային համակարգերը (ներկայումս հասանելի է որոշ իրավասություններում): 

Կա նաև Binance Pay-ը՝ անհպում, անսահմանափակ և անվտանգ կրիպտովճարման տեխնոլոգիան: Այս ամենը նշանակում է, որ օգտատերերն էլ ավելի շատ հնարավորություններ ունեն ծախսելու իրենց կրիպտոարժույթն ամբողջ աշխարհում: Եվ այսպես, միֆը ցրված է: 

Փաստ. կրիպտոարժույթն ամեն օր օգտագործվում է իրական ակտիվներ և ապրանքներ գնելու և վաճառելու համար: 

Թույլ մի տվեք, որ FUD-ը (վախ, անորոշություն և կասկած) ձեզ խաբեն: Թերահավատները տարատեսակ միֆերը կներկայացնեն որպես փաստ, երբ խոսքը կրիպտոարժույթի մասին է: 

Բայց մենք կարծում ենք, որ այդ սխալ պատկերացումները հաճախ այն բանի արդյունքն են, որ մարդկանց հասանելի չէ հավաստի տեղեկություն կամ կրթական նյութեր: Հուսով ենք, որ մեր հոդվածն օգնեց ցրել կրիպտոարժույթի հետ կապված ամենատարածված միֆերից մի քանիսը: Միշտ կատարեք ձեր սեփական ուսումնասիրությունները և մի մոռացեք ստուգել աղբյուրները՝ փաստը հորինվածքից տարբերելու համար։-0-