Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Մի հաջողության պատմություն` Կոնվերս բանկի աջակցությամբ. խնձորի ինտենսիվ այգի

11.10.2021, 11:00
Այգին արդեն բերք է տալիս
Մի հաջողության պատմություն` Կոնվերս բանկի աջակցությամբ. խնձորի ինտենսիվ այգի

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «Ինտենսիվ այգիների հիմնման գաղափարը ծնվեց մոտ 4 տարի առաջ: Քանի որ ինտենսիվ այգիների մշակույթը նորություն էր մեզ համար, և փորձ չունեինք այդ ոլորտում, նախ հիմնեցինք մեկ հեկտար խնձորի այգի: Իսկ մեկ տարի անց որոշեցինք ընդլայնել տարածքը: Կոնվերս բանկի աջակցությամբ այսօր 1  հեկտարը դարձրել ենք  4 հեկտար: Այգին արդեն բերք է տալիս»,-ասում է սեփականատեր Նոնա Հովսեփյանը:

Նրա խոսքով, ի սկզբանե այգում կարկտապաշտպան ցանց է տեղադրվել և կաթիլային ոռոգման ցանց անցկացվել, ինչի շնորհիվ կարողացել են էականորեն կրճատել ոռոգման ջրի ծախսը և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բերքի կորուստը:

Այսօր այգում 5 տեսակի խնձոր է աճեցվում: Թեև խնձորը պահանջարկ ունի նաև Հայաստանում, բերքի զգալի մասն արտահանվում է:

Տեսանյութը` հետևյալ հղմամբ։

Կոնվերս Բանկի գյուղատնտեսության վարկավորման պայմանները՝  հետևյալ հղմամբ։–0–