Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ (ՎԻԴԵՈ)

28.06.2024, 11:11
Ակբա Բիզնես ակումբում գործարարները քննարկել են բիզնեսում մարքեթինգի դերն ու վերջինիս ընձեռած հնարավորությունները. ՎԻԴԵՈ
Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ակբա Բիզնես ակումբում գործարարները քննարկել են բիզնեսում մարքեթինգի դերն ու վերջինիս ընձեռած հնարավորությունները, ստեղծել մարքեթինգային ռազմավարության մոդել, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր, քննարկել նոր բիզնես գաղափարներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։ 

Ակբա Բիզնես ակումբի հյուրը «MAROG» ընկերության հիմնադիր-տնօրեն, մարքեթինգային հաղորդակցության և կառավարման մասնագետ Մագդա Մարկոսյանն է, ով Ակբա Բիզնես ակումբի անդամների հետ առանձնացրել է ոլորտի թրենդներն ու մոդելները, խոսել մարքեթինգի առանձնահատկություններից։ 

«Այս հանդիպման առանձնահատկություններից մեկն այն է, որ գործարարները «փորձնական» բիզնեսի վրա ստեղծել են մարքեթինգային ռազմավարություն և ստացված գիտելիքները կիրառելու են իրենց բիզնեսներում։ Յուրաքանչյուր հանդիպումից հետո մենք ունենում ենք նոր գործընկերային կապեր և համագործակցություններ. բիզնեսները հնարավորություն են ունենում ընդլայնել կապերը, ինչպես նաև քննարկումների ընթացքում առաջացած գաղափարները հետագայում վերածել նոր բիզնես գաղափարների»,- նշել է Ակբա բանկի ոչ ֆինանսական ծառայությունների թիմի ղեկավար Արմինե Թումանյանը։ 

«Մարքեթինգը բիզնեսի շարժիչ ուժն է, և եթե մենք չենք դիտարկում այն կառավարման և ռազմավարական տեսանկյունից, ապա բախվելու ենք շարունակական կրկնվող խնդիրների։ Մեր նպատակն է հասկանալ, թե ամեն կազմակերպություն իր տեսանկյունից ինչ խնդիրների առաջ է կանգնած, ինչ նպատակներ ունի, որի շրջանակում ինչ ռազմավարություն պետք է մշակվի: Ակբա Բիզնես ակումբը համայնքաշինության լավ օրինակ է և ես հավատում եմ, որ այս ֆորմատը երկու-երեք տարի հետո կարող է մեծ ազդեցություն ունենալ ոլորտում և կլուծի մեծ խնդիրներ»,- նշել է «MAROG» մարքեթինգային ընկերության հիմնադիր և տնօրեն Մագդա Մարկոսյանը։ 

Ակբան առաջինն է բանկային համակարգում, որը ձեռներեցության զարգացման և նոր գործարար մշակույթ ձևավորելու համար հիմնեց այս ձևաչափով բիզնես ակումբ՝ համախմբելով հայկական գործարար համայնքը ու դառնալով կարևոր հարթակ փորձի փոխանակման և բիզնես թեմաների քննարկման համար։

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝

  • մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
  • դառնալ Ակբա Բիզնես ակումբի անդամ,
  • օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
  • առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։ 

Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։ 

Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ 

Մանրամասն՝ տեսանյութում։