Հայտարարություն. HSBC Հայաստան
06.02.2024,
16:25
Գործարքը կիրականանա կարգավորող մարմինների հաստատումները ստանալու պայմանով
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ HSBC-ն տեղեկացնում է, որ համաձայնություն է ձեռք բերել ամբողջությամբ իրեն պատկանող դուստր կազմակերպություն հանդիսացող «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) Արդշինբանկ ՓԲԸ-ին (Արդշինբանկ) վաճառելու շուրջ։ Գործարքը կիրականանա կարգավորող մարմինների հաստատումները ստանալու պայմանով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
HSBC Հայաստանը վաճառելու որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում, ըստ որի HSBC խմբի նպատակն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։
Գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել տասներկու ամսվա ընթացքում։ Մինչ այդ HSBC Հայաստանը կշարունակի սպասարկել իր հաճախորդներին բնականոն կերպով։
Գործարքի համաձայն՝ HSBC Հայաստանի բոլոր աշխատակիցները գործընթացի ավարտից հետո կանցնեն աշխատանքի Արդշինբանկում։ Վերջինիս կփոխանցվի նաև այդ պահի դրությամբ HSBC Հայաստանի հաճախորդների սպասարկումը։
HSBC Holdings plc
HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի մայր ընկերությունն է, որի գլխամասը գտնվում է Լոնդոնում: Խումբը իր հաճախորդներին ծառայություններ է մատուցում աշխարհի 62 երկրներում և տարածաշրջաններում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2023թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 3,021 միլիարդ ԱՄՆ դոլար:
HSBC Հայաստան
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և ավելի քան 300 աշխատակցի միջոցով: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։-0-