Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայկական ծիրանե երազանքը (ՎԻԴԵՈ)

23.03.2021, 18:10
Արտամետ համայնքում հիմնվել է Հայաստանի ինտենսիվ ծիրանի ամենամեծ այգին. ՎԻԴԵՈ
Հայկական ծիրանե երազանքը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./ԱՌԿԱ/. Ոգեշնչմամբ ու մեծ նպատակով… Երեք-չորս տարում քարքարոտ տարածքը ինտենսիվ գյուղատնտեսության համար դարձավ պիտանի և պտղաբեր, հաղորդում է Ակբա բանկ մամուլի ծառայությունը։

Արտամետ համայնքում հիմնվել է Հայաստանի ինտենսիվ ծիրանի ամենամեծ այգին: Հինգ տարի առաջ որոշեցին, նախագծեցի այգին և իրագործեցին հայկական ծիրանե երազանքը։

Մեկ ժամում տնկվում է 1500-2000 ծիրանենի՝ 150-200-ի փոխարեն։ Երեք տարի անց 40 հեկտար տարածքից կստացվի 1000 տոննա, իսկ 5-րդ տարուց՝ 2000 տոննա  հայկական շալախ տեսակի ծիրան։ Այստեղ է կերտվում հայկական ծիրանի ապագան։

 «Կիսաանապատային, կիսաքարային վիճակ է եղել։ Անհնարին ոչինչ չկա. քարից կարելի է ջուր քամել, եթե լինի կամք ու ոգեշնչում։ Ինտենսիվ գյուղատնտեսությունը Հայաստանում մեծ հեռանկար ունի։ Այս եղանակով մեծացվում է բերքատվությունը, վերահսկելի են դառնում ռիսկերը, ծախսերն ու եկամտաբերությունը։ Պրոյեկտը ֆինանսավորում է Ակբա բանկը։ Աշխատում ենք Ակբայի գործընկերների հետ, որ ֆինանսական մոդելավորումը ավելի նախագծային դառնա։ ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորմամբ էլ ձեռք ենք բերել տեխնիկա։ Անընդհատական համագործակցությունը խորանալու է ու պրոյեկտները շատանալու են»,- նշում է ինտենսիվ այգու համասեփականատեր Կարեն Բաղդասարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:–0–