Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանը կսկսի մանր եղջերով կենդանհներ արտահանել դեպի Իրաք

02.08.2024, 10:56
Կենդանիները պետք է անցնեն 21–օրյա կարանտին ծագման երկրում՝ Իրանի անասնաբուժական կազմակերպության (IVO) ներկայացուցչի հսկողության ներքո
Հայաստանը կսկսի մանր եղջերով կենդանհներ արտահանել դեպի Իրաք

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) տարանցիկ փոխադրումը Իրաքի Հանրապետություն՝ նախապես ունենալով Իրաքի Հանրապետության լիազոր մարմնի թույլտվությունը, հայտնում են գերատեսչությունից։

Կենդանիները պետք է անցնեն 21–օրյա կարանտին ծագման երկրում՝ Իրանի անասնաբուժական կազմակերպության (IVO) ներկայացուցչի հսկողության ներքո: 

Ավելի վաղ՝ 2024թ. ապրիլին, Իրանը վերականգնել էր երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը: