Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում կփակվեն որակի չափանիշներին չհամապատասխանող duty free խանութները

11.01.2024, 10:46
Չափանիշներին համապատասխանող ընկերությունները կներառվեն duty free առևտրով զբաղվող սուբյեկտների ռեեստրում
Հայաստանում կփակվեն որակի չափանիշներին չհամապատասխանող duty free խանութները
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի․/ԱՌԿԱ/․ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը չորեքշաբթի հավանություն է տվել որակի չափանիշներին չհամապատասխանող duty free խանութները փակելու օրինագծին։

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ այս չափորոշիչները պետք է մշակի կառավարությունը։ Դրանց համապատասխանող ընկերությունները կներառվեն duty free առևտրով զբաղվող սուբյեկտների ռեեստրում։ Նման ռեեստրերը, ԵԱՏՄ կանոնների համաձայն, պետք է ստեղծվեն միության բոլոր երկրներում։

«Գործող խանութների համար կնախատեսվի անցումային շրջան։ Այս ընթացքում նրանք պետք է իրենց աշխատանքը համապատասխանեցնեն նոր չափանիշներին։ Հակառակ դեպքում ինչ-որ պահից այդ խանութները պարզապես չեն կարողանա աշխատել»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Բացի այդ, կառավարության որոշմամբ մաքսային հսկողության օբյեկտներում (օդանավակայաններում և ցամաքային անցակետերում) նման խանութների համար կսահմանվեն տարածքային լոտեր, որոնք կբաշխվեն մրցութային կարգով։–0–