Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում 15 ընկերություններ անցնում են աշխատանքի հատուկ ռեժիմի

16.03.2020, 20:59
Հայաստանում 15 ընկերություններ անցնում են աշխատանքի հատուկ ռեժիմի
Հայաստանում 15 ընկերություններ անցնում են աշխատանքի հատուկ ռեժիմի

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. «Գալաքսի» ընկերությունների խումբը, որը միավորում է 15 ընկերություններ ավելի քան 3000 աշխատակիցներով, որոշում է կայացրել անցնելու աշխատանքի հատուկ ռեժիմի։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կանխարգելման նպատակով ընկերությունների խմբի կազմում հանդես եկող և մարդկանց մեծ հոսքեր ունեցող ընկերությունները` «Երևան Մոլը» (բացառությամբ «Քարֆուր» սուպերմարկետի), «Pahest 33» բար–ռեստորանը, «Time»-–ը  կփակվեն մինչև մարտի 23–ը։ 

«Խրոնոգրաֆ», «Մեգասթոր» և «Մեգաթոյս» խանութները կշարունակեն առցանց սպասարկումը։ 

Ucom ընկերությունը կսահմանի հերթապահության հատուկ գրաֆիկ` անխափան սպասարկում ապահովելու համար։ 

IU networks և Megafood B2B ընկերությունները հնարավորություն կստանան աշխատել առցանց ամբողջությամբ կամ սահմանված հերթապահությունների շրջանակում։–0–