Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշի հեռանկարը «Դրական»-ի

22.02.2023, 20:04
Վարկանիշի հեռանկարի փոփոխությունը կապված է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի հեռանկարի բարելավման, Բանկի ֆինանսական ցուցանիշների կայուն բարելավման հետ, մասնավորապես շահութաբերության, կապիտալիզացիայի, ֆինանսավորման և իրացվելիության գծով
Fitch Ratings-ը բարձրացրել է  Արդշինբանկի վարկանիշի հեռանկարը «Դրական»-ի
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-Term Issuer Default Rating) «B+» մակարդակում և բարձրացրել վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից «Դրական»-ի, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

Վարկանիշի հեռանկարի փոփոխությունը կապված է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի հեռանկարի բարելավման, Բանկի ֆինանսական ցուցանիշների կայուն բարելավման հետ, մասնավորապես շահութաբերության, կապիտալիզացիայի, ֆինանսավորման և իրացվելիության գծով:

Արդշինբանկը միակ ընկերությունն է Հայաստանում, որն արդեն ունի համաշխարհային վարկանիշային երեք առաջատար գործակալությունների (Fitch, Standard & Poor's և Moody's) շնորհված վարկանիշներ: Բանկի վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին, ինչը մասնավոր կազմակերպության համար հնարավոր լավագույն ցուցանիշն է:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-